486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հասարակական տրանսպորտը և տաքսիները չեն վերազինվելու վնասական արտանետումների չեզոքացուցիչներով
18:13
18 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել մինչև 2007թ. հունվարի 1-ը հանրապետություն ներկրված հասարակական տրանսպորտի մեքենաները վնասական արտանետումների չեզոքացուցիչներով  ապահովելու պահանջը։ Այս մասին հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը։

«Հայաստանում շահագործվող հասարակական տրանսպորտը՝ տաքսիները, ավտոբուսները և միկրոավտոբուսները, որոնք հանրապետություն են բերվել մինչև 2007թ., չեն ապահովվի  չեզոքացուցիչներով»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ այս պահանջը տարածվելու է միայն այն ավտոտրանսպորտի վրա, որը հանրապետություն է բերվել 2007թ. հունվարի 1-ից հետո։

Մանուկյանի խոսքերով, հասարակական տրանսպորտի մեքենաները չեզոքացուցիչներով ապահովելու մասին որոշման պարզեցումը կապված է տվյալ գործընթացի թանկ լինելու հետ։

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը պաշտոնական հարցումներ է ուղարկել ռուսական ԱվտոՎազ և ԳԱԶ գործարաններ, որտեղ արտադրվել են մեր հանրապետությունում շահագործվող հասարական տրանսպորտի մեքենաների մեծ մասը։

Նախարարը տեղեկացրեց, որ ԳԱԶ գործարանի մեքենաներում չեզոքացուցիչներ տեղադրելու համար կպահանջվի մոտ 10 հազ. ռուբլի (400 դոլար), իսկ ԱվտոՎազ գործարանի մեքենաներում ընդհանրապես հնարավոր չէ տեղադրել այդ սարքը, քանի որ դրանք ունեն կարբյուրատորային շարժիչներ և չունեն էլեկտրոնային կառավարման համակարգ։

«Սրա հիման վրա կառավարությունը որոշում է ընդունել՝ ազատել տրանսպորտային ընկերություններին և մասնավոր անձանց՝ իրենց մեքենաներում չեզոքացուցիչներ տեղադրելու պարտավորությունից և անվավեր համարել կառավարության այս որոշումը»,- ավելացրեց Մանուկյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։