483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դպրոցների շրջանավարտները 2008թ.-ին ՄՊՔ են հանձնելու մաթեմատիկայից, հայոց լեզվից և օտար լեզուներից
18:01
18 Հոկտեմբերի 2007

Հաջորդ տարի Հայաստանի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական պետական քննություն են հանձնելու (ՄՊՔ) ոչ միայն հայոց լեզու և գրականություն առարկաներից, այլև մաթեմատիկայից և չորս օտար լեզուներից։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեսթավորման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը։

«Մինչև 2008թ. մայիսի վերջը մենք պետք է լիովին պատրաստ լինենք ՄՊՔ-ի անցկացմանը ոչ միայն հայոց լեզվից և գրականությունից, այլև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից, ինչպես նաև մաթեմատիկայից»,-ասաց Մկրտչյանը։

Նա նշեց, որ Գնահատման և թեսթավորման կենտրոնը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի ինչպես քննություների նախապատրաստական փուլը, այնպես էլ բուն քննական գործընթացը լիովին թափանցիկ լինեն։

Մկրտչյանի խոսքերով, Գնահատման և թեսթավորման կենտրոնը լուրջ առաքելություն ունի, որը աշակերտների և նրանց ծնողների մոտ վստահության մթնոլորտի ձևավորումն է։

Մկրտչյանն ընգծեց, որ ՄՊՔ-ի անցման նախագծի վերանայման և կատարելագործման գործընթացն անցնում է բաց և թափանցիկ։

«Նախագծի մշակման ժամանակ Կենտրոնը ղեկավարվում է երկու հիմնական սկզբունքներով. բոլոր որոշումները մենք կոլեկտիվ ենք ընդունում, իսկ բոլոր նորամուծությունները նախ փորձում ենք մեզ վրա, այսինքն՝ մեր աշխատողների վրա, ինչպես նաև դպրոցական ուսուցիչների վրա, որպեսզի ավելի լավ տեսնենք բացթողումները»,-պարզաբանեց նա։

Նա հավելեց նաև, որ միասնական պետքննությունների անցկացման նախագծի վերջնական տարբերակը միջնակարգ դպրոցներում կտարածվի այս տարվա նոյեմբերի վերջից-դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում։

Առաջին անգամ Հայաստանում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական պետական քննությունն անցկացվեց 2007թ. հունիսի 1-ին։ Ընդհանուր առմամբ ՄՊՔ-ին մասնակցել է շուրջ 50 հազ. մարդ, ընդ որում, նրանցից շուրջ 38 հազարը ավարտական քննությունը հանձնել են հեշտացված «A» տարբերակով, իսկ մյուսները լուծել են թեսթային «B» տարբերակը, որը բաղկացած էր բուհեր  ընդունելության հարցերից։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։