482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնալու է ընտրովի
17:12
18 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնալու է ընտրովի։ Այս մասին հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

«Երևանի քաղաքապետն ընտրվելու է անուղղակի ընտրությունների միջոցով։ 2005թ. բարեփոխումներից հետո ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել ուղիղ և անուղղակի ընտրությունների միջև, ինչն ամրագրված է այս օրինագծով»,- ասաց նա։

Դանիելյանի խոսքերով, ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական կուսակցությունները Երևանի Ավագանիների խորհրդին պետք է ներկայացնեն իրենց թեկնածուների ցուցակը։ Միաժամանակ նախարարը պարզաբանեց, որ այս ցուցակներում առաջին համարի տակ պետք է լինի քաղաքապետի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուի ազգանունը։

«Քաղաքապետի ընտրություններում հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որի համար կքվեարկեն Ավագանիների խորհրդի ոչ պակաս, քան 40 տոկոսը. խորհրդի կազմում լինելու են 55 քաղաքացիներ։ Այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ քանակությամբ ձայներ, կանցկացվեն նոր ընտրություններ, որոնց կուսակցությունները կներկայացնեն նոր ցուցակներ»,- պարզաբանեց նա։

Դանիելյանը նշեց, որ պարտադիր չէ, որպեսզի կուսակցությունների ցուցակներում ընդգրկվեն միայն տվյալ կուսակցության անդամները, նրա խոսքով, քաղաքական ուժերը կարող են ներառել այն թեկնածուներին, որոնք ղեկավար աշխատանքի բավարար փորձ ունեն՝ առանց հաշվի առնելու նրանց քաղաքական կողմնորոշումը։

Նախարարի կարծիքով, մայրաքաղաքի քաղաքապետի անուղղակի  ընտրությունների կարգը Երևանի համար առավել ընդունելին է, որը սահմանում է, որ քաղաքապետը հաշվետու է Ավագանիների խորհրդին, ինչով էլ մեծացնում է այս կառույցի լիազորությունները։

«Միաժամանակ դրանով պահպանվում են նաև Տեղական ինքնակառավարման մասին Եվրոպական խարտիայի նորմերը»,- ավելացրեց Դանիելյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: