480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-գերմանական հարաբերությունները զարգացման լայն հեռանկարներ ունեն. ՀՀ ԱԳՆ
16:50
18 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-գերմանական հարաբերությունները զարգացման լայն հեռանկարներ ունեն, հինգշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը՝  Շտե‎ֆեն Ռայխեի գլխավորած Գերմանիայի Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի հետ հանդիպման ժամանակ:

«Բայբուրդյանը կաևորեց Բունդեստագի պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ հայ-գերմանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և զարգացման լայն հեռանկարներ ունեն»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Եվրաինտեգրացման գործընթացներին անդրադառնալով՝ Բայբուրդյանն ասաց, որ ԵՄ «Նոր հարևանության» քաղաքականության գործողությունների ծրագրի ընդունումը և դրա հաջող իրականացումը Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունի:

Իր հերթին Ռայխեն ընգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է՝ այդ ծրագրի իրականացման արդյունավետության առումով:

Նա ընգծեց, որ Հարավային Կովկասը Գերմանիայի համար հատուկ նշանակություն ունի, և Գերմանիան մեծապես շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ: Ռայխեն տեղեկացրեց նաև, որ Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամների թիվն արդեն հասել է 24-ի:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին։ Նշվեց, որ Եվրոպական  հարևանության քաղաքականությունը լավ հարթակ է ոչ միայն վստահության մթնոլորտի, այլև տարածաշրջանի երկրների միասնական արժեքային համակարգի ստեղծման համար:

Հյուրերի խնդրանքով, պրն. Բայբուրդյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործնթացի ներկա վիճակը և անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: