478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ կապված Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվացումը վկայում է քաղաքական մրցակցության ցածր մակարդակի մասին. կարծիք
16:40
18 Հոկտեմբերի 2007

Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ կապված Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվացումը վկայում է քաղաքական մրցակցության ցածր մակարդակի մասին։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ «Հայաստան 2007-2008. քաղաքական զարգացումներ և քաղաքական մշակույթ - ընտրական գործընթացի գնահատական» կլոր սեղանի ժամանակ։

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը չլիներ, այն անհրաժեշտ կլիներ ստեղծել, քանի որ այն բերեց երկրի քաղաքական դաշտի ակտիվացման»,-ասաց նա։

Մելիքյանի խոսքերով, չի կարելի չնկատել նաև քաղաքական խորհրդակցությունների ակտիվացման գործընթացը, որոնք առաջ ոչ մշտական և ոչ արդյունավետ բնույթ էին կրում։

«Կարելի է ասել, որ Տեր-Պետրոսյանը գործում է Շառլ դը Գոլի սկզբունքով, որը վճռեց իշխանության վերադառնալ 14-ամյա դադարից հետո և համանման քաղաքական հանդիպումներ կազմակերպեց, այդ թվում այն ԶԼՄ-ների հետ, որոնց առաջ չէր ընդունում»,-կարծում է նա։

Այդ առթիվ Մելիքյանը հայտարարեց, որ նման գործընթացները վկայում են այն մասին, որ երկրում քաղաքական մրցակցության մակարդակն այնքան ցածր է, որ պարտություն կրած նախկին նախագահի վերադարձը քաղաքական դաշտ կարող է նման ակտիվացում առաջացնել նախընտրական գործընթացներում։

2008թ.-ին Հայաստանում կանցկացվեն հերթական նախագահական ընտրությունները։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի կազմակերպած՝ Անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ առաջին անգամ խախտեց գրեթե 10-ամյա լռությունը՝ հայտարարելով, որ չի բացառում նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը։

Հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանն իր նախաձեռնությամբ սկսեց հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՅԴ-ի, Ազգային ժողովրդավարական միության, «Օրինաց Երկիր» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների  հետ։ Բացի այդ, Տեր-Պետրոսյանն այցելեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպեց նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև հանդիպում ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հետ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: