483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կկայանա համերգ՝ նվիրված հայտնի երգահան Արտեմի Այվազյանի 105-ամյակին
16:03
18 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 20-րդ դարի հայտնի հայ էստրադային երգահան Արտեմի Այվազյանի 105-ամյակին է նվիրված երգիչ Արմեն Դարբինյանի մենահամերգը, որը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 10-ին։ Գործիքային մասը կապահովի Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։

«Ես շատ ուրախ եմ այսօր այս համերգը կազմակերպելու հնարավորության համար, քանի որ որոշ խնդիրների պատճառով մեզ չհաջողվեց տոնել այս հռչակավոր երգահանի 100-ամյակը»,-երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց Դարբինյանը։

Նրա խոսքերով, մենահամերգում լինելու են հայ դասականների, մասնավորապես, հենց իր՝ Արտեմի Այվազյանի, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Երվանդ Երզնկյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի երգերը։

«Համերգի կազմակերպումից բացի ես նաև CD եմ ձայնագրել Այվազյանի պատվին, որտեղ ընդգրկված են 50-70-ականների երգահանների երգերը»,-նշել է երգիչը։

Իր հերթին երաժշտական պրոդյուսեր Արմեն Մանուկյանը ցավով նշեց, որ այսօր Հայաստանի երիտասարդությունը հնարավորություն չունի լսել 50-70-ականների որակյալ էստրադային երաժշտությունը։

«Ներկայիս երիտասարդությունը պատկերացում չունի այն մասին, որ գոյություն ունի  հայկական էստրադային երաժշտություն, որը ստեղծել են այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Արտեմի Այվազյանը, Ռոբերտ Ամիրխանյանը»,-ընգծեց նա։

Արտեմի (Հարություն) Սերգեյի Այվազյանը (1902-1975թթ.) հայկական ջազային երգահան է, դիրիժոր, թավջութակահար, Խորհրդային Միության ամենահեղինակավոր նվագախմբերից մեկի ղեկավար, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։

Նա ծնվել է Բաքվում։ 1923թ.-ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի թավջութակի բաժինը, եղել է Կ.Ա. Մինյար-Բելոռուչևի սանը։ Նախ ուսումը շարունակել է Երևանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում։ Այվազյանը երաժիշտ-կատարողների առաջին համամիութենական մրցույթի հաղթողն է (1933), բայց որպես թավջութակահար մեծ հաջողության չի հասել։

1939թ.-ին Ա.Ս. Այվազյանը կազմել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը և հայտնի է դարձել իր երգերի («Ջան-Երևան», «Շարժվիր առաջ, իմ քարավան») և խմբի ջազային ուղղվածության շնորհիվ։ 1956թ.-ին նվագախմբի ղեկավարումը զիջել է Կոնստանտին Օրբելյանին։

«Թափառնիկոս» օպերայի (1938), «Աշուղ Մուրադ» (1944), «Երջանիկ օր» (1945), «Քաջ Նազար» (1946), «Ատամնաբույժն արևելյան» (1946), «Հին հիվանդություն» (1953) օպերետների, մի շարք կամերային-գործիքային, վոկալ և այլ ստեծագործությունների հեղինակ է։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: