484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակության այցը Հայաստան
12:55
18 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալԱրմեն Բայբուրդյանը  Շտե‎ֆեն Ռայխեի գլխավորությամբ Գերմանիայի Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ  կարևորել է  պատվիրակության այցը Հայաստան։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից՝ Ա. Բայբուրդյանը նշել է հայ-գերմանական հարաբերությունների  բարձր մակարդակը և  զարգացման լայն հեռանկարների հնարավորությունը:

 «Հարավային Կովկասը Գերմանիայի համար հատուկ նշանակություն ունի, և  Գերմանիան մեծապես շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ։,-ասել է Շտե‎ֆեն Ռայխենը: Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամների թիվը հասել է 24-ի:

Իր հերթին Ա.Բայբուրդյանն ընդգծել է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի ընդունումը և դրա հաջող իրականացումը Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունի:

Ռայխենը, անդրադառնալով ԵՀՔ-ին, գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետությամբ:

Կողմերն անդրադարձել են  նաև տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Նշվել է, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունը լավ հարթակ է ոչ միայն վստահության մթնոլորտի, այլև տարածաշրջանի երկրների միասնական արժեքային համակարգի ստեղծման համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: