482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վեց լրագրողներին հանձնվել է «Ազդարար» մրցանակը
11:19
18 Հոկտեմբերի 2007

Երևանում տեղի է ունեցել «Ազդարար» մրցանակի հանձնման արարողությունը, որը կազմակերպվել է հոկտեմբերի 16-ին նշվող Մամուլի օրվա կապակցությամբ. արարողության ընթացքում վեց լրագրողներ արժանացել են մրցանակների։

  Ինչպես արարողության ժամանակ տեղեկացրել է ժյուրիի նախագահ Վարդան Ալոյանը, մրցանակները ստացել են Մելանյա Բաբայանը՝ «Ազգ» թերթում մշակութային թեմաներով հրապարակումներ անելու համար, «Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ հոգևոր և մշակութային արժեքները լավագույնս քարոզելու համար, Ալիս Քալանթարյանը՝ Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերում եթերային խոսքի բարձր մշակույթի համար, «Սևան» թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը, Հովհաննես Արմենակյանը՝ արցախյան հերոսամարտի ֆոտոխրոնիկայի համար, ինչպես նաև Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (հետմահու)։

 Լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի խոսքերով, «Ազդարար» մրցանակը նախատեսում է հինգ անվանակարգ՝ պարբերական մամուլ, հեռուստալրագրություն, ռադիոլրագրություն, ֆոտոլրագրություն և մարզային լրագրություն։

«Չնայած այն բանի, որ «Ազդարարը» նախատեսում է միայն հինգ անվանակարգ, սակայն ժյուրիի անդամները անհրաժեշտ համարեցին պարգևատրել նաև «Ակոս» թերթրի գլխավոր խմբագիր Հրանք Դինքին», - ասել է Գևորգյանը։

Նա նշել է, որ Ժուռնալաիստների միությունը հիմնել է ևս մի անվանակարգ՝ «Հավատարմություն մասնագիտության նկատմամբ»։

«Ժյուրիի աշխատանքը շատ բարդ էր, քանի որ բազմաթիվ արժանիներից նրանք պետք է ընտրեին մի քանիսին, այդ պատճառով մենք որոշեցինք հիմնել  ևս մեկ անվանակարգ՝ «Հավատարմություն մասնագիտության նկատմամբ», - նշել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: