480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների կրթության նախարարները Երևանում կքննարկեն համագործակցության հեռանկարները
19:01
17 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 25-26 Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների կրթության նախարարների 13-րդ համաժողովը և ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 20-րդ նիստը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Համագործակցության մասնակից-երկրների նախարարները քննարկելու են միջին և բարձրագույն կրթության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության ընդլայնման հարցերը։

«Մասնավորապես, մշակվելու է ընդհանուր միջին կրթության ստանդարտացման ոլորտում աշխատանքների համակարգման համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը»,- ասաց մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով, կանդրադառնան նաև մեծահասակների համար կրթության հիմնախնդիրներին և միջբուհական համագործակցության ընդլայնման հարցերին։

«Համաժողովի ընթացքում բարձրացվելու են նաև միջբուհական համագործակցության խորացման, համատեղ բուհեր ստեղծելու նախագծերի հարցերը։ Նախարարների քննարկմանն է ներկայացվելու  մի առաջարկ, որը հնչեց 12-րդ համաժողովի ժամանակ, այն է՝ Լեզուների միջազգային ինստիտուտի ստեղծում Մոսկվայի պետական լեզվագիտական համալսարանի բազայի վրա»,- ասաց նա։

Բացի այդ, համաժողովի ընթացքում քննարկվելու են բնագիտական և հումանիտար առարկաներից միջպետական մրցույթների և օլիմպիադաների անցկացման կազմակերպչական հարցերը։

ԱՊՀ երկրների կրթության նախարարների 13-րդ համաժողովին և համագործակցության խորհրդի 20-րդ նիստին, ինչպես սպասվում է, մասնակցելու են Ռուսաստանից, Բելոռուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Կիրգիզիայից, Տաջիկստանից և Մոլդովայից ժամանած պատվիրակությունները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։