486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերի միությունը հատուկ կարևորություն է տալիս հայ-ռուսական կապերի ամրապնդմանը
18:29
17 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հայերի միությունը հատուկ կարևորություն է տալիս հայ-ռուսական կապերի ամրապնդմանը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) փոխնախագահ Վլադիմիր Աղայանը՝ Երևանի թիվ 163 դպրոց այցի ընթացքում։

«ՌՀՄ-ը կարևորում է Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը, առավել ևս, որ Ռուսաստանի հայկական համայնքը աշխարհում ամենամեծ հայկական սփյուռքն է։ Մեր գործունեությունում մեծ տեղ է զբաղեցնում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը»,- ասաց նա։

Աղայանի պնդմամբ, «Հայաստանը և Ռուսաստանը «պետք է միշտ միասին լինեն»։ Այս կապակցությամբ նա նշեց հայկական դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցման հատուկ  նշանկությունը, քանի որ ռուսաց լեզուն հայերի համար արտաքին աշխարհի հետ շփվելու առաջին լեզուն է։

 

Իր հերթին, Մոսկվայի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը նույնպես կարևորեց հայկական դպրոցներում ռուսաց լեզվի խորացված ուսուցումը։

«Մոսկվայում, ինչպես նաև Ռուսաստանի ողջ տարածքով մեկ ստեղծվում են կիրակնօրյա հայկական դպրոցներ, ինչի շնորհիվ մեր երիտասարդությունը գիտի իր երկու մայրենի լեզուները։ Սա հատկապես ուրախալի է, հաշվի առնելով հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը»,- ընդգծեց Խալաթյանը։

Միաժամանակ, նա հատկապես նշեց, որ Ռուսաստանի հայկական համայնքը փորձում է ՌԴ-ում արժանապատվորեն ներկայացնել բարեկամական հայ ազգը։

Ռուսաստանում հայկական համայնքը կազմում է ավելի քան երկու միլիոն մարդ՝ երրորդ տեղը զբաղեցնելով աշխարհում։

Ներկայումս Հայաստանում գործում են ռուսաց լեզվի ուսուցմամբ  40 հանրակրթական դպրոցներ, որտեղ սովորում են մոտ 10 հազ. դպրոցականներ։

Ռուսաստանի հայերի միությունը ստեղծվել է 2000թ. հունիսին որպես համառուսական հասարակական կազմակերպություն։

Համաշխարհային հայկական կոնգրեսը հիմնադրվել է 2003թ. հոկտեմբերին որպես Հայկական հասարակական կազմակերպությունների միություն և ունի միջազգային կարգավիճակ։

ՌՀՄ և ՀՀԿ նախագահը ռուսական խոշոր գործարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպան» Արա Աբրահամյանն է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: