486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-5
Եղանակը Երևանում
Հայ
Համալսարանական ոլորտի բարեփոխումների հարցերն են քննարկվել Հայաստանի նախագահի հետ խորհրդակցության ժամանակ
18:16
17 Հոկտեմբերի 2007

Բոլոնյան գործընթացների շրջանակներում Հայաստանի համալսարանական ոլորտի բարեփոխումների հարցերն են չորեքշաբթի քննարկվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչրայանի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պետհամալսարանների ռեկտորները։

«Խորհրդակցության ընթացքում հանրապետության նախագահը նշել է, որ նման քննարկումները կարևոր են հասկանալու համար, թե ինչ տեմպերով են համալսարաներն առաջ ընթանում բարեփոխումների կատարման ճանապարհին և, թե արդյոք անհրաժեշտ հետևողականություն են դրսևորում այդ հարցում»,-չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախագահի աշխատակազմի մամուլի-ծառայությունից։

Կրթության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ծանոթացրեց միասնական կրթական դաշտի ստեղծման աշխատանքներին և երեք հիմնական խնդիրներին, որոնց լուծմանն են ուղղված բարեփոխումները՝ վարկային համակարգի ներմուծումը, եռաստիճան կրթական համակարգը և որակի գնահատման համակարգի ձևավորումը։

Համալսարանների ռեկտորները ներկայացրել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա խնդիրներն ու անհրաժեշտ գործողությունները։

Երկրի ղեկավարն ընգծել է հանրապետության բոլոր համալսարանների կողմից բարեփոխումների համաձայնեցված իրականացման կարևորությունը, որովհետև հակառակ դեպքում գործընթացը ցանկալի արդյունքների չի հանգեցնի։

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են համալսարանների շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդիրը։ Այս կապակցությամբ ընգծվել է աշխատանքի շուկայի հետ համալսարանական մասնագիտությունների համապատաասխանեցման կարևորությունը։

Բոլոնյան հռչակագիրը ստորագրվել է 2002-ի սեպտեմբերի 18-ին։ Հռչակագրի շրջանակներում մշակվել են համակարգերի համատեղման, վերաքննության և վարկերի կուտակման, գիտական աստիճանների կառույցի, բողոքարկման կանոնների և գործառույթների համակարգեր։ Բոլոնյան գործընթացը լայն օժանդակություն է գտնում ՅՈւՆԵՍԿՕ-ի, Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից։

Հայաստանը հռչակագրին միացել է 2005-ին։ Ներկայումս Բոլոնյան գործընթացի սկզբունքները ներմուծված են Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում, ՀՀ պետական ագրարային համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: