482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն պայմանավորված է գործող քաղաքական համակարգի ճգնաժամով. «Հանրապետություն» կուսակցություն
20:08
16 Հոկտեմբերի 2007

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն պայմանավորված է երկրում գործող քաղաքական համակարգի ճգնաժամով և անկենսունակությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտարարեց «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ ելույթ ունենալով Երրորդ հայկական հանրապետության առաջին նախագահի ընտրությանը նվիրված միջոցառմանը։

«Մարդկության պատմության մեջ հազվադեպ են դեպքերը, երբ առաջին նախագահը՝ անկախության հիմնադիրը, հանդես գա նոր քաղաքական հայտով։ Դա հնարավոր է միայն ճգնաժամային իրավիճակի ձևավորման կամ քաղաքական համակարգի անկենսունակության, ինչպես նաև երկիրը բարդ կացությունից դուրս բերելու՝  իշխանությունների անկարողության դեպքում։ Եթե Հայաստանի զարգացման ուղղությունն ակնհայտ լիներ, ապա Տեր-Պետրոսյանը նման քայլ չէր նախաձեռնի»,-կարծում է Սուրենյանցը։ 

Նա նշեց, որ առաջին նախագահի առաջադրումը չի նշանակի նախորդ ռեժիմի  վերադարձ, քանի որ այն արդեն չի համապատասխանում Հայաստանի քաղաքական զարգացման ներկայիս պատկերացումներին։

Միաժամանակ Սուրենյանցը նշեց, որ առաջին նախագահի ակտիվացումը միտված չէ ընդդիմադիր շարքերի վերականգնմանը, որոնք քանդվել են 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

«Անհնար է վերականգել այն, ինչը բացակայում է քաղաքական և ինստիտուցիոնալ առումով։ Տեր-Պետրոսյանի առաքելությունը ոչ թե հնի վերականգնումն է, այլ նոր քաղաքական ծրագրի իրականացումը»,-ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքերով Տեր-Պետրոսյանի առաքելությունը ներկայիս՝ իրեն սպառած քաղաքական համակարգի հեռացումն է և նոր համակարգի ստեղծումը, որի հիմնական նպատակն է լինելու երկրի զարգացման ձևավորումը։

Նրա կարծիքով, նոր համակարգի առաջնահերթությունները պետք է դառնան Եվրամիության և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան համակարգային փոփոխությունների իրականացումը, տարբեր տիպի մենաշնորհներ չթույլատրելը, քաղաքացիների անվտանգության ապահովումը, փակ սահմանների և հարևանների հետ հակամարտությունների առկայության բացառումը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներին ներգրավումը։

«Այդ ծրագիրը Հայաստանին թույլ կտա բարձրանալ որակապես նոր մակարդակի վրա, ապահովում է հանրապետության՝ համաշխարհային քաղաքակիրթ հանրություն անկասելի ներգրավումը»,-ասաց Սուրենյանցը։

Նրա գնահատականներով, նախկին նախագահի թեկնածության առաջադրումը թույլ կտա կտրուկ բարձրացնել կենսունակ համակարգի ձևավորման հնարավորությունը։

«Մենք ակնկալում ենք նրա առաջադրումը, բայց դրա համար անհրաժեշտ է իրականացնել ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն»,-ասաց Սուրենյանցը։

Լևոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։ Հինգ տարի անց, 1996թ. սեպտեմբերյան ընտրությունների ժամանակ, Լ.Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի պաշտոնը, թեև ընդդիմությունը և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։

1998թ. փետրվարին իրադարձությունների ճնշման տակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ  դադարեցման մասին և հրաժարական տվեց։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին անգամ խախտեց տասնամյա լռությունը, հայտարարելով, որ չի բացառում նախագահական ընտրություններում իր մասնակցությունը։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։