477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Մարդը և մետաղը» լուսանկարների ցուցահանդեսն այսօր բացվեց Երևանում
20:07
16 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի «Հայարտ» մշակութային կենտրոնում երեքշաբթի տեղի ունեցավ «Մարդը և մետաղը» լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել է ՌՈՒՍԱԼ-ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղի գլանման խոշոր գործարանը։

«Մենք որոշեցինք այս բացառիկ ցուցահանդեսը կազմակերպել, որպեսզի  ձեռնարկության գործունեությունը ներկայացնենք ներսից, քանի որ հնարավոր չէ մշտապես էքսկուրսիաներ կազմակերպել և ցույց տալ մեր ձեռնարկության աշխատանքային գործընթացը, նրա էկոլոգիական դրությունը, ինչպես նաև մերձակա տարածքի հարուստ բուսական աշխարհը»,- ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց գործարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը։

Նա նշեց, որ ալյումինի նշանակությունը համաշխարհային տնտեսության մեջ տարեցտարի աճում է։

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ մետաղը բացի կիրառականից, ունի նաև գեղագիտական նշանակություն»,- ընդգծեց Մելքումյանը։

Իր հերթին ցուցադրվող աշխաատանքների հեղինակ Սահակ Տրոյանն ավելացրեց, որ «ցանկացած վաճառվող աշխատանք կարելի է կատարել այնպես, որ այն հնարավոր լինի ցուցադրել»։

«Յուրաքանչյուր լուսանկարի մեջ պետք է դնես քո մի մասնիկը՝ անկախ թեմայից»,- կարծում է լուսանկարիչը։

Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 60 լուսանկարներ, որոնում պատկերված են մետաղի ձուլման, փայլաթիթեղի պատրաստման գործընթացները, աշխատակիցների հանդիպումները պաշտոնատար անձանց և արտասահմանյան հյուրերի հետ, ինչպես նաև գործարանի տարածքին հարող բացառիկ բնական լանդշաֆտը։ Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 20-ը։

 «ՌՈՒՍԱԼ-ԱՐՄԵՆԱԼԸ» ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Գործարանը ստեղծվել է 2000թ. մայիսին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի (ԿանԱԶ) բազայի վրա որպես համատեղ ձեռնարկություն (ՀՁ)՝ «Ռուսկի ալյումինի» ընկերության և «ԿանԱԶ» ԲԲԸ մասնակցությամբ։ 2003թ. հունվարից «ԱՐՄԵՆԱԼ»-ի բաժնետոմսերի 100% փաթեթը պատկանում է ռուսական «ՌՈՒՍԱԼ» ընկերությանը» --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը: