482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերը հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նկատմամբ. ՌՀՄ նախագահ
18:31
16 Հոկտեմբերի 2007

Ռուսաստանի հայերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նկատմամբ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում կայացած հանդիպման արդյունքում։

«Չեմ կարող անտարբեր մնալ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հանդեպ։ Ռուսաստանում բնակվում է 300-500 հազ. Հայաստանի քաղաքացի, որոնք դիմում են ՌՀՄ և հետաքրքրվում նախընտրական գործընթացներով»,-ասաց նա։

Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ ՌՀՄ-ն դեռևս չի կողմնորոշվել, թե հավանական թեկնածուներից ում կաջակցի ընտրությունների ժամանակ։

ՌՀՄ նախագահն ընգծեց, որ կազմակերպության անտարբերությունը նախագահական ընտրությունների նկատմամբ անթույլատրելի է, քանի որ Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը զգալիորեն բարդացել է 1988-1992թթ. համեմատ։ Հանրապետությունը առաջվա նման շրջափակված է մնում Թուրքիայի կողմից, և այս իրավիճակում Հայաստանը կարող է տուժել իրանա-ամերիկյան հակամարտության սկսվելու դեպքում։

Ա.Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանի համար բացասական վիճակ է ստեղծում Ադրբեջանը, որն անընդհատ վախեցնում է Հայաստանին պատերազմով, ինչպես նաև Վրաստանը, որը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ։

«Մենք այս հարցերը քնարկել ենք թե Հայաստանի, թե ԼՂՀ նախագահների հետ, Հայաստանի վարչապետի հետ։ Այս լույսի ներքո անտարբերությունը նախագահական ընտրությունների նկատմամբ պարզապես անթույլատրելի է»,-հայտարարեց ՌՀՄ նախագահը։

Նա հավելեց, որ կազմակերպության իրավասությունների մեջ է մտնում Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների,  թեկնածուների առաջարկների և ծրագրերի պարզաբանումը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: