484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյան. Հայաստանում նախատեսվում է ստեղծել Համահայկական բանկ՝ պետության մասնակցությամբ
18:18
16 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է ստեղծել Համահայկական բանկ՝ պետության մասնակցությամբ։

Ինչպես երեքշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, դա լինելու է պետական կառույց, որն անմիջականորեն զբաղվելու է Սփյուռքի հարցերով։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ուժեղ սփյուռքի առկայության և հայրենիքի հետ համախմբվածության դեպքում հնարավոր կլինի լուծել համազգային ամենաբարդ խնդիրները:

Իր հերթին Արա Աբրահամյանն ընդգծեց, որ ժամանակն է խոսքից գործի անցնել: Այդ համատեքստում նա խոսել է առաջիկա որոշակի ծրագրերի շուրջ, այդ թվում` տնտեսական մեծ համաժողով կազմակերպելու նախաձեռնության մասին։

Աբրահամյանն առաջարկել է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ` իրականացվելիք բազմաբնույթ ծրագրերին աջակցության հարցերի քննարկման  և գործնական աշխատանք իրականացնելու նպատակով:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ սփյուռքահայ կազմակերպությունների հետ առավել սերտ համագործակցության հրավերի համար, նշելով, որ նման մոտեցման դեպքում Սփյուռքի կազմակերպությունների և գործարարների համար այլևս շատ դժվար կլինի հեռու կանգնել Հայաստանին աջակցելու ծրագրերից:

Աբրահամյանը հավաստիացրել է, որ գործարար սփյուռքն ամեն ինչ կանի` հայրենիքի սպասելիքներն արդարացնելու համար, քանի որ, նրա համոզմամբ, սփյուռքի գոյապահպանության երաշխիքը կայուն և ուժեղ Հայրենիքի, Հայոց պետականության գոյությունն է:  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։