484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին նախագահը ելույթ կունենա հայկական ընդդիմության՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ժամանակ. կուսակցության ղեկավար
17:10
16 Հոկտեմբերի 2007

Հայաստանի առաջին անախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա հոկտեմբերի 26-ին «Ազատության» հրապարակում հայկական ընդդիմության կազմակերպած հանրահավաքին, երեքշաբթի հայտարարեց «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երրորդ հանրապետության առաջին նախագահի ընտրությանը նվիրված միջոցառման ժամանակ։

«Այսօր մեր հիմնական գործը հանրահավաքի անցկացումն է, և մենք պետք է փորձենք դրսևորել հասարակության առավելագույն համախմբվածություն, քանի որ Տեր-Պետրոսյանը ինչ-որ մի կուսակցության թեկնածու չէ, նա Հայաստանի առաջին նախագահն է և ժողովրդի կամքով՝ նա պետք է վերադառնա և հաղթի 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ»,-հայտարարեց Սարգսյանը։

Նրա խոսքերով, հանրահավաքին պետք է մասնակցեն իրենց երկրի ապագայով մտահոգված բոլոր մարդիկ, այդ թվում՝ իշխանամետ ուժերը, «որոնք պետք է լսեն այն, ինչ իրենց ուզում է ասել առաջին նախագահը»։

Իր հերթին «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավար, ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին նախագահի քաղաքական կենսագրությունն իր մեջ ընդհանրացնում է ողջ հայ ժողովրդի կենսագրությունը։

«Հայաստանի առաջին նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն պետք է ռեստավրացնի Հայաստանի քաղաքացուն և քաղաքացուն վերադարձնի երկրի իշխանությունը, առաջին նախագահը ժողովրդին ասելիք ունի, և նա կանի այդ հոկտեմբերի 26-ին»,-ասաց Փաշինյանը։

Հայաստանի քաղաքական ուժերը ոչ միանշանակ են արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությանը։

Մասնավորապես, նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ եթե իր նախորդը՝ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցի քաղաքական պայքարին, ապա կդառնա շարքային ընդդիմադիր գործիչ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Վարչապետ Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ կարծում է, որ Հայաստանի նախկին նախագահը երբեք չի հեռացել քաղաքականությունից։ «Ընդհանուր առմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու վրա ուշադրության շեշտադրումը ճիշտ չեմ համարում։ Առաջին նախագահն է նա, երրորդը թե քսաներեքերորդը՝ բոլորն էլ քաղաքականությամբ են զբաղվում, այլապես քաղաքականությունը կզբաղվի նրանցով»,-ասել է նա լրագրողներին։

Իսկ Հայաստանի հանրապետական իշխող կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ արհեստական իրարանցում է ստեղծվում, «քանի որ Տեր-Պետրոսյանն արդեն կարևոր դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ»։

Միաժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար  Ռուբեն Թովմասյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանին արժե արգելել մասնակցել գալիք նախագահական ընտրություններին, քանի որ նրա իրականացրած քաղաքականության արդյունքում «Հայաստանում չի մնացել մի քաղաքացի, որը տուժած չլինի նախորդ իշխանություններից»։

ՀՀՇ-ն ՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը ստեղծվել է 1988 թ. օգոստոսի 19-ին, 2007 թ. փետրվար ամսվա տվյալներով՝ կուսակցությունում գրանցված է 7 հազ. անդամ։

1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին անգամ խախտեց տասնամյա լռությունը՝ հայտարարելով, որ չի բացառում նախագահական ընտրություններում իր մասնակցությունը։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։