486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կարմրախտի և կարմրուկի դեմ պայքարն իրականացվել է 95 տոկոսով. նախարար
16:55
16 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կարմրախտի և կարմրուկի դեմ պայքարն իրականացվել է 95 տոկոսով։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ ամփոփելով հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում ընթացած այս ակցիայի նախնական տվյալները։

«Ես գոհ եմ արշավի արդյունքներից, որն անցավ առանց լուրջ խախտումների»,- ասաց նա։

Քուշկյանի խոսքերով, պատվաստումից հետո հազվադեպ գրանցված բարդությունները հիմնականում կապված էին ալերգիկ հակազդեցությունների հետ և չեն վկայում պատվաստանյութի ցածր որակի մասին։

Նախարարը նաև ավելացրեց, որ արշավի մանրամասն արդյունքները կներկայացվեն մոտ ժամանակներս՝ այս միջոցառման վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո։

Հայաստանում հոկտեմբերի 1-13-ը տեղի ունեցավ համաեվրոպական արշավ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կարմրուկի և բնածին կարմրախտի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից 2007 թ. հունիսի 28-ին հաստատված  «Կարմրուկի և կարմրախտի հիվանդացության տեղական դեպքերի վերացման, խոզուկի հիվանդացության ղեկավարման և կարմրախտի բնածին ախտանիշների կանխարգելման նպատակով 2007-2010 թթ. համար նախատեսված ազգային ծրագրի» շրջանակներում։

Արշավն իրականացվեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի և ԱՄՆ պետդեպարտամենտի համագործակցությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարարության Ազգային իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, Հայաստանում կարմրախտի և կարմրուկի դեմ պետք է պատվաստվեր 6-27 տարեկան 1,1 մլն. մարդ, իսկ արշավի նյութատեխնիկական կողմի և բժշկական անձնակազմի աշխատանքներն ապահովելու համար տրամադրվել էր ավելի քան 1,5 մլն. դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։