485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի վարչապետի խորհրդականը ցանկանում է պատժամիջոցներ մտցնել Հայաստանի դեմ
15:59
16 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետի խորհրդական Էգեմեն Բաղիշն (Egemen Bagis) առաջարկել է պատժամիջոցներ մտցել Հայաստանի դեմ այն բանի համար, որ նա աջակցում է ամերիկյան կոնգրեսականների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման բանաձևի ընդունմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ների վրա։

«Թուրքիան պետք է պատժամիջոցներ մտցնի Հայաստանի դեմ»,- Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության գործերով խորհրդականի խոսքերն է մեջբերում CNN-Turk հեռուստաալիքը։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն, անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առարկությունները, հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ԱԳ նախարարությունը ողջունեցին այդ որոշումը, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը  երախտագիտություն հայտնեց ամերիկացի կոնգրեսականներին։

ԱՄՆ Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Թուրքիայի կառավարության անդամներն այդ որոշումը գնահատեցին որպես քայլ, որը հակասում է Անկարայի և Վաշինգտոնի միջև ստեղծված բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը։ Թուրքական կողմից արդեն ձեռնարկվում են պատասխան միջոցներ։ Մասնավորապես՝ «խորհրդակցության» համար Թուրքիա է հետ կանչվել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը և հետաձգվել է հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ում նախատեսված Թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստը։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիայի կառավարությունում քննարկվում է ԱՄՆ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ տնտեսության և ռազմական բնագավառներում։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։ –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։