480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Մի շարք հայկական ընդդիմադիր կուսակցություններ նշել են Երրորդ հանրապետության առաջին նախագահի ընտրության օրը
15:42
16 Հոկտեմբերի 2007

Մի շարք հայկական ընդդիմադիր կուսակցություններ նշել են Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահի ընտրության օրը։

Ինչպես միջոցառման ընթացքում նշեց կազմակերպիչներից մեկը՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքացիական նախաձեռնության անդամ Մուշեղ Միլիտոնյանը, 1991թ. հոկտեմբերի 16-ին ժողովրդի կամքի արտահայտությամբ ընտրվեց Երրորդ հայկական հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

 «Դա բացառիկ ընտրություն էր, որի արդյունքում հայ ժողովուրդն ունեցավ ոչ թե արտասահմանյան պետությունների կողմից նշանակված նախագահ, այլ երկրի ղեկավար, որին ընտրել էր սեփական ժողովուրդը՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով»,-նշեց Միլիտոնյանը։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները շնորհավորեցին հայ ժողովրդին՝ Հայաստանի պատմության մեջ կարևոր այդ տարեթվի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այդ օրը կհիշվի որպես Երրորդ հայկական անկախ հանրապետության կազմավորման կարևոր իրադարձություն։

Իր հերթին Հայոց համազգային շարժման երիտասարդական թևի  ղեկավար Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ օրը դրվեց հայկական պետականության, ազատության, ժողովրդավարության և անկախության հիմքը։

Նա նշեց, որ Հայաստանի առաջին նախագահի ժողովրդավարության, վստահության, պրագմատիզմի և շճգրիտ հաշվարկի հաշվին հնարավոր եղավ հաջողության հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների հաստատման հարցում, հնարավոր եղավ հաղթահարել երկրի համար ծանր անցումային տարիները։

«Սակայն վերջին 9 տարիների ընթացքում հայ հասարակայնությանը էական վնաս է հասցվել, մասնավորապես, ղարաբաղյան հարցը փակուղի է մտցվել, Հայաստանը մեկուսացած է աշխարհից, դուրս է մնացել բոլոր խոշոր տարածաշրջանային նախագծերից»,-ասաց Կարապետյանը։

Ավելին, նա նշեց, որ անցած տարիների ընթացքում փոշիացվել է քաղաքական դաշտը, ընտրությունները սկսել են ձևական բնույթ կրել, ինչի արդյունքում ձևավորվել է մեր հասարակությանը ոչ արժանի իշխանություն։

«Վստահ եմ, որ շուտով Հայաստանը կրկին կկանգնի ժողովրդավարության ուղու վրա, իսկ նախագահ կդառնա ժողովրդի կողմից ընտրված առաջնորդը»,-ասաց Կարապետյանը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Այլընտրանք» հասարակական քաղաքացիական նախաձեռնությունը, «Երիտասարդ պահպանողականներ» հասարակական կազմակերպությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, ՀՀՇ-ն, Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններին Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին անգամ խախտեց տասնամյա լռությունը՝ հայտարարելով, որ չի բացառում նախագահական ընտրություններում իր մասնակցությունը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։