484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին՝ հայկական ֆուտբոլին ցուցաբերվող աջակցության համար
15:12
16 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներ Յոզեֆ Բլատերին և Միշել Պլատինիին հայկական ֆուտբոլին ցուցաբերվող աջակցության ու հոգածության համար:

«Բլատերի և Պլատինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը  կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել, հնարավորությունների սահմաններում, ամեն ինչ անել` նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը իր ծրագրային քաղաքականությամբ մեծապես կարևորում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, երիտասարդների համար առողջ ապրելակերպի պայմանների ստեղծումը:

Վարչապետը գոհունակությամբ նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրա նախագահի կողմից այդ սպորտաձևի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքների մասին, ընդգծելով, որ հայկական ֆուտբոլի հետ մեծ ակնկալիքներ են կապում։

«ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հետ հետագա համագործակցությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունն ուղղվելու են այդ ակնկալիքների իրականացմանը»,- ասաց վարչապետը:
  
Իրենց հերթին, նախագահներ Բլատերը և Պլատինին նշեցին, որ Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը դժվար թե հաջողություններ ունենան՝ առանց ՀՀ կառավարության մասնակցության։ Մասնավորապես, կառավարությունն անվճար հողատարածքներ է հատկացնում խաղադաշտերի համար, նյութական օգնություն է ցույց տալիս , ջանքեր է գործադրում ՀՀ  ֆուտբոլի ֆեդերացիային օժանդակելու և աջակցելու նպատակով։

Բլատերը և Պլատինին հայտարարել են, որ իրենց առաքելությունը և նպատակը բոլոր երիտասարդների, այդ թվում` հայ երիտասարդների համար ֆուտբոլ խաղալու հնարավորությունների ապահովումն է, այնպիսի պայմանների ստեղծումը, որ նրանք կարողանան այդ սպորտաձևում լիարժեք ինքնաարտահայտվել:

Բլատերը և Պլատինին Երևան ժամանեցին նախօրեին, երկօրյա աշխատանքային այցով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով։

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարները կմասնակցեն «Մանկապատանեկան սպորտային գիշերօթիկ դպրոցի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» հիմնաքարի դրման արարողությանը, ինչպես նաև կայցելեն «Բանանց» մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցը, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի «Goal I» ծրագրի շրջանակներում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։