487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ 50 ուսումնական հաստատություն է ներկայացված Երևանում անցկացվող «Կրթություն և կարիերա EXPO 2007» միջազգային ցուցահանդեսին
14:57
16 Հոկտեմբերի 2007

Երևանի «Մոսկվայի տանը» երեքշաբթի մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2007» ութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։

Ինչպես բացման արարողությանը տեղեկացրեց «LOGOS EXPO» ցուցահանդեսային ընկերության գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը, երեք աշխատանքային օրերի ընթացքում ցուցահանդեսի այցելուներին կներկայացվի կարևորագույն բնագավառներից մեկը՝ կրթությունը։ «Նման ցուցահանդեսի անցկացումը առանձնապես հրատապ է այսօր, երբ Հայաստանում տեղի է ունենում կրթության ողջ բնագավառի բարեփոխման գործընթաց», - նշեց նա։

 Միաժամանակ Ստեփանյանը ավելացրեց, որ ցուցահանդեսի հիմնական այցելուները կլինեն դիմորդներ, ինչպես նաև բուհերի շրջանավարտներ։ «Ցուցահանդեսը նաև աջակցում է կրթական հաստատությունների և ձեռնարկությունների միջև, ինչպես նաև գործատուի և աշխատողի միջև կապերի հաստատմանը», - ավելացրեց նա։

Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտասահմանում գործող ավելի քան 50 կրթական հաստատություններ և կազմակերպություններ, այդ թվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, Կոմիտասի անվ. Երևանի պետական կոնսերվատորիան, բիզնեսի միջազգային մոսկովյան բարձրագույն դպրոցը։ Բացի դրանից, ցուցահանդեսի շրջանակներում բացվել են Հայաստանում կրթական ծրագրեր իրագործող միջազգային դոնորային կազմակերպությունների տաղավարներ։

 «Կրթություն և կարիերա EXPO 2007» ցուցահանդեսը անց է կացվում հետևյալ թեմատիկ բաժիններով. բարձրագույն կրթություն (ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ), միջին մասնագիտական կրթություն (քոլեջներ, տեխնիկումներ, գիմնազիաներ), կադրերի վերապատրաստում, օտար լեզուներ, կրթություն արտասահմանում, փոխանակման ծրագրեր, աշխատանքի տեղավորում, միջազգային կազմակերպություններ, տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական համակարգում, դասագրքեր, գրենական պիտույքներ, գրենական և դպրոցական կահույք։

«Կրթություն և կարիերա EXPO 2007» ցուցահանդեսը կազմակերպվել է LOGOS EXPO Center ընկերության կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ։

 LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը համարվում է առաջատար Հայաստանում և արտասահմանում ոլորտային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների ու կոնգրեսների կազմակերպման գործում։

Ընկերությունը գործում է Հայաստանում 1999 թ.-ից։ Գործունեության տարիներին ընկերության կողմից կազմակերպված ցուցահանդեսներին մասնակցել է Հայաստանի և արտասահմանի ավելի քան 1000 կազմակերպություն, իսկ այցելուների թիվը հասել է 45 հազ.։

Վերջին վեց տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է տնտեսության տարբեր սեկտորների ավելի քան 72 մասնագիտական և միջազգային ցուցահանդեսներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։