480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև 2012թ. ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են օգտվել ընտանեկան բժիշկների և բուժքույրերի ծառայություններից
14:51
16 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մինչև 2012թ. ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել ընտանեկան բժիշկների և բուժքույրերի ծառայություններից՝ իրենց սեփական ընտրությամբ։ Ինչպես նախօրեին Երևանում հայտարարեց Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, դա ՀՀ առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի տարրերից մեկն է։

«Այս բաղադրատարրի նպատակն է աջակցել առաջին անհրաժեշտության բուժծառայությունների ընդլայնմանը և դրանց համակարգային բարեփոխումների իրագործմանը՝ ընտանեկան բժշկության ինստիտուտի հիման վրա»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքերով, աշխատանքները տարվելու են երկու ենթատարրերով՝ ընտանեկան բժիշկների և բուժքույրերի որակավորման բարձրացում և ընտանեկան բժշկության ինստիտուտի ենթակառույցների բարելավում։

«2012թ. մենք նախատեսում ենք ավարտել 600 ընտանեկան բժիշկների, 720 բուժքույրերի, ինչպես նաև բժիշկ-դասախոսի և միջազգային խորհրդատուի վկայական ունեցող 15  բժիշկների որակավորման բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- տեղեկացրեց նա։

Այս կապակցությամբ Խաչատրյանը նշեց, որ 2009թ. ընտանեկան բժիշկի և բուժքրոջ որակավորում կստանան համապատասխանաբար 1270 և 1110 բուժաշխատողներ։

Միաժամանակ, ԾԻԳ-ի տնօրենն ավելացրեց, որ ըստ ծրագրի մեկ ընտանեկան բժիշկի կամ բուժքրոջ ուսուցման համար նախատեսված է ծախսել համապատասխանաբար 1270 և 630 դոլար։

«Երկրորդ բաղադրատարրի գծով նախատեսվում է 30 համայնքային ամբուլատորիաներում իրականացնել վերականգնողական աշխատանքներ և կառուցել 20 նմանատիպ բուժհաստատություններ»,- պարզաբանեց նա։

Առողջապահության համակարգի արդիականացման 29,6 մլն. դոլար ընդհանուր արժողությամբ երկրորդ ծրագիրը Հայաստանում մեկնարկեց 2007թ. հուլիսին և կավարտվի 2012թ. դեկտեմբերի 10-ին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ կատարել երեք հիմնական բաղադրատարրերով. հանրապետության ողջ տարածքում զարգացնել և վերջնականապես ձևավորել ընտանեկան բժիշկի ինստիտուտը (4,69 մլն. դոլար), մարզերում օպտիմալացնել և բարելավել հիմնական հիվանդանոցային համակարգի դրությունը (20,77 մլն. դոլար), ինչպես նաև կատարելագործել համակարգի կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, խստացնել ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գործընթացը (2,57 մլն. դոլար) ։

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումից Համաշխարհային բանկի (ՀԲ) տրամադրած վարկային միջոցները կազմում են 22 մլն. դոլար, իսկ հայկական կողմի տրամադրած միջոցները՝ 7,623 մլն. դոլար, որոնցից 7,171 մլն. դոլարը երկրի կառավարության կողմից, 300 հազ. դոլարը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի և 151,7 հազ. դոլարը՝ հանրապետության համայնքների կողմից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: