480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս-հայկական համալսարանը Երևանում տոնեց իր տասնամյակը
20:02
15 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը (ՌՀՀ) երկուշաբթի Երևանում տոնեց իր գործունեության տասնամյակը։

«Համալսարանական կյանքի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը համալսարանի ավանդույթներն են։ Այսօր ՌՀՀ-ի օրն է, և ես բոլորիս շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ»,-տոնակատարության արարողության ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Ռեկտորը նշեց, որ ուսանողների և դասախոսների համագործակցության շնորհիվ «ՌՀՀ-ն վստահ քայլերով առաջ է շարժվում»։

«Համալսարանի ուսանողները կարևոր դեր են խաղացել ՌՀՀ-ի կայացման գործընթացում»,-հավելեց Դարբինյանը։

ՌՀՀ Օրվա տոնակատարության շրջանակներում տարբեր անվանակարգերում պարգևներ են շնորհվել։

«ՌՀՀ տարվա մարդ» են ճանաչվել հայտնի արվեստաբան, նկարիչ, գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը, երգահան Ռոբերտ Նոկեյանը, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Հակոբյանը։

«ՌՀՀ պատվավոր պրոֆեսոր» անվանակարգում պարգևատրվել են լեզվաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության անդամ Մագդա Ջանպոլադյանը և ՌՀՀ դասախոս Ռաֆիկ Տոնոյանը։

«ՌՀՀ վաստակավոր պրոֆեսոր» է ճանաչվել պատմական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Ռոզալիա Գաբրիելյանը։ Համալսարանին դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու համար պարգևատրվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Անատոլի Նիկոլաևը։

«Լավագույն դասախոս-2007» տիտղոսին է արժանացել քիմիական գիտությունների դոկտոր Գևորգ Դանակուրյանը։

ՌՀՀ Օրվա կապակցությամբ համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների ևս շնորհվեցին շնորհակալագրեր։

Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանը ստեղծվել է «Ռուսաստանի Ֆեդերացիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների Երևան քաղաքում Ռուս-Հայկական համալսարան հիմնադրման և գործունեության պայմանների մասին» պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1997-ի օգոստոսի 29-ին Մոսկվայում։

ՌՀՀ-ն խոշոր համալսարան է, որտեղ ուսումնառությունը տարվում է 14 մասնագիտություններով, 11 բաժիններում։ Համալսարանում ուսանում են ավելի քան երկու հազար ուսանողներ, ուսումնառությունն ընթանում է երկաստիճան կրթական համակարգով։

ՌՀՀ-ում դասախոսություններ կարդալու համար հրավիրվում են առաջատար ռուս մասնագետներ, ուսումնառության գործընթացի մեջ այստեղ ներմուծվել են ամենավերջին տեխնոլոգիաները, համալսարանում գործում է հարուստ գրադարան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։