480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում բանակից խուսափողներին կամավոր ներկայանալ զինկոմիսարիատներ՝ խոստանալով դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը
19:04
15 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է արել բանակից խուսափողներին կամավոր ներկայանալ զինկոմիսարիատներ՝ խոստանալով դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը

«ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զինակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան դատախազություն,  ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայել ՀՀ  զինված ուժերում»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքերով, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զինակոչիկներին՝ «օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի և ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել  հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի քաղաքացին  և զինվորը  լինելու բարձր կոչումը»:

«Գլխավոր դատախազությունը կոչ է անում նաև զինակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել  թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան ծառայությունը պատվով ավարտելուց հետո արժանապատիվ  ապրել  և արարել հայրենի հողի վրա»,- նշեց Տրուզյանը:

Գլխավոր դատախազի որոշմամբ, քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր՝  հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով նույնպես նախատեսված է դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրացել է և որոնց օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չեն զորակոչել, եթե նրանք մուծեն օրենքով սահմանված համապատասխան վճարները։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  սեպտեմբերի 28 - ին հրամանագիր է ստորագրել 2007թ. աշնանային զորակոչ անցկացնելու վերաբերյալ։ Հրամանագրի համաձայն, 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչ։ ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի  այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Բացի այդ, ըստ հրամանագրի, այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն այն զինծառայողները, ովքեր սահմանված ժամկետներում կատարել են իրենց պարտադիր զինվորական ծառայությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: