484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը Վրաստանի իր գործընկերոջն առաջարկել է արդյունաբերական արտադրության ոլորտում կոոպերացիա ստեղծել
18:33
15 Հոկտեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Վրաստանի իր գործընկերոջն առաջարկել է արդյունաբերական արտադրության ոլորտում ստեղծել կոոպերացիա։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ այդ մասին ՀՀ  վարչապետը հայտարարել է ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր  տեղի  ունեցած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի պաշտոնական բացման ժամանակ։

Նկատի առնելով նվազագույն տրանսպորտային ծախսերը` նա անհրաժեշտ է համարել մտածել արդյունաբերական արտադրության ոլորտում առավել սերտ կոոպերացիայի հաստատման մասին: Վարչապետ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանում եւ Վրաստանում արտադրվող ապրանքների արտահանմամբ միմյանց շուկաներում այդ ապրանքների փոխլրացման խնդիրը ևս:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունելով Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին` վստահություն է հայտնել, որ հանձնաժողովին կհաջողվի լուծել տնտեսական համագործակցության բնագավառում կուտակված հարցերը, ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն երկու պետությունների միջեւ փոխշահավետ տնտեսական եւ հումանիտար կապերի  հետագա խորացմանը:

Երկու պետությունների զարգացման համար հրատապ համարելով երրորդ երկրներից ներդրումների ներգրավումը, Հայաստանի վարչապետը նշել է, որ այդ խնդրի լուծման նպատակով հարկ կլինի ջանքեր գործադրել ընդհանուր եւ հրապուրիչ  ներդրումային միջավայրի ձևավորման ուղղությամբ:

Հայաստանի վարչապետի խոսքերով, անհրաժեշտ է նաև ակտիվացնել երկու երկրների գերատեսչությունների աշխատանքը` այդ նպատակով համատեղ նախագծերի նախապատրաստման համար.

 «Ակնհայտ է, որ  գործնականում ցանկացած ոլորտում համատեղ նախագծերը զգալիորեն ավելի մեծ հնարավորություն ունեն ներդրումային աջակցություն ստանալու միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Սերժ Սարգսյանը նշել է նաև մշակույթի եւ կրթության բնագավառներում համագործակցության ընդլայնման կարեւորությունը, ընդգծելով, որ երկու ժողովուրդները շատ բան ունեն միմյանց ներկայացնելու, իսկ հումանիտար ոլորտում համագործակցությունն անհրաժեշտ է երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթների շարունակման համար:

Նշելով, որ հանձնաժողովի  գործունեությունը, վերջին հաշվով, ուղղված է երկու ժողովուրդների բարեկեցության  աստիճանի բարձրացմանը, վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի աշխատանքին:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին նշել է, թե միանգամայն համաձայն է արդյունաբերական արտադրության ոլորտում կոոպերացիաների ստեղծման մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկության հետ:

Նա ևս չափազանց կարևոր է համարել միասնական ներդրումային դաշտ ստեղծելու եւ այդպիսով` ներդրողների համար ընդհանուր շուկա ձևավորելու գաղափարը, ընդգծելով, որ անհրաժեշտ է երկուստեք այդ ուղղությամբ նպատակաուղղել ջանքերը:

Վարչապետ Նողաիդելին գոհունակությամբ է խոսել էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում հաստատված համագործակցության մասին, նշելով, որ այժմ Վրաստանում աշխատանքներ են իրականացնում մյուս տարվանից ավտոմոբիլային ճանապարհները, այդ թվում` Նինոծմինդա-Ախալքալաքից մինչեւ Բաթումի, բարեկարգելու ուղղությամբ, որն ըստ նրա, մոտ 200 կմ-ով կկարճացնի նշված ճանապարհահատվածը եւ զգալիորեն կնպաստի նաեւ զբոսաշրջության աշխուժացմանը:

Վրաստանի վարչապետը խոսել է նաև երկաթուղային ճանապարհով փոխադրումների թողունակության մեծացման կարևորության մասին: Զուրաբ Նողաիդելին հեռանկարային է համարել քիմիայի, վերամշակող արտադրության բնագավառներում փոխգործակցությունը:

Նա ընդգծել է հումանիտար, կրթության, մշակույթի, բնապահպանության ոլորտներում զարգացող համագործակցությունը շարունակելու կարևորությունը ևս:

Նիստի օրակարգի հաստատումից հետո, միջկառավարական հանձնաժողովը քննարկել է նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքին, կողմերի միջեւ իրավապայմանագրային բազայի ներկա վիճակին ու զարգացման միտումներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության եւ սոցիալական ապահովության, ֆինանսների, կրթության ու մշակույթի, բնապահպանության, զբոսաշրջության, մաքսային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:--0—

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: