482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին նախագահը առաջադրելու է իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնում-ՀՀՇ
17:01
15 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտարարեց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։

«Տեր-Պետրոսյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, բայց ես վստահ եմ, որ նա կառաջադրվի նախագահական ընտրություններում»,-նկատեց նա։

 Զուրաբյանի խոսքերով, ավելի վաղ շատ իշխանամետ քաղաքական ուժեր կասկած էին հայտնում այն կապակցությամբ, թե կամասնակցի՞ արդյոք Հայաստանի առաջին նախագահը նախընտրական պայքարին, մինչդեռ ՀՀՇ-ն բազմիցս հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածուին և դա լինելու է Տեր-Պետրոսյանը։

Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ներկայումս  իշխանությունները պետք է հրաժարվեն կուսակցության բոյկոտից և պատրաստվեն քաղաքական գործընթացին, որը նրանց կառաջարկի ՀՀՇ-ն։

 «1988-ին ՀՀՇ-ն ավելի լուրջ հակառակորդի էր ընդդիմանում՝ խորհրդային համակարգին, և մենք կկարողանանք դիմակայել նաև Հայաստանի ներկայիս իշխանություներին»,-հավաստիացրեց Զուրաբյանը։

Նա մերժեց նաև այն բանի հավանականությունը, որ Տեր-Պետրոսյանը կարող է հրաժարվել իր թիմից նախագահ ընտրվելու դեպքում։ Զուրաբյանի կարծիքով, առաջին նախագահի հավատարմությունը ՀՀՇ սկզբունքներին ապացուցված է երկար տարիների աշխատանքով։

Սակայն նա չի բացառել Տեր-Պետրոսյանի թիմում որոշ փոփոխություններ՝ հիմնավորելով դա քաղաքականության մեջ նոր երիտասարդ գործիչների ի հայտ գալով։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին անգամ խախտեց տասնամյա լռությունը, հայտարարելով, որ չի բացառում նախագահական ընտրություններում իր մասնակցությունը։

1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: