480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած պատվիրակությունը
16:56
15 Հոկտեմբերի 2007

Այսօր առավոտյան երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պատվիրակության կազմում են Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանման նախարարի առաջին տեղակալ Իրակլի Գվալաձեն, մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաչեիշվիլին, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տամար Կովզիրիձեն, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Գվինդաձեն, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Նիկոլոզ Պրուիձեն։

Բացի այդ, Երևան են ժամանել «Վրաստանի երկաթգիծ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան, «Վրաստանի գազի եւ նավթի միջազգային ընկերություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Զուրաբ Ջանջգավան, Վրաստանի վարչապետի խորհրդականներ, Վրաստանի կառավարության  քարտուղարության, արտաքին գործերի, տնտեսական զարգացման, արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, ներքին գործերի նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին։

Այցի շրջանակներում  Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:  Զուրաբ Նողաիդելին կայցելի նաեւ Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։  
11:38
07 Հունիսի 2017
Հայտնի է 2018 թ.–ին ՀՀ նախագահի թեկնածուն
ՀՀ իշխանությունները թեկնածու են գտել ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թ.–ին: