485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հաստատումը
20:07
12 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը ուղերձ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որում ողջունել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը։

«Հանձնաժողովի այս որոշումը շոշափելի և հարազատ արտահայտությունն է մարդկային իրավունքների և մարդկության դեմ գործված բոլոր տեսակի ոճիրների, ներառյալ՝ ցեղասպանության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների խոր մտահոգության»,-ասվում է Արամ Ա-ի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիային» են տրամատրել Կաթողիկոսության մամուլի գրասենյակից։ 

Կիլիկիո Կաթողիկոսը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է։

«Ցեղասպանությունը ոչ միայն խոր կերպով արմատացել է հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ, այլև այն պատմական փաստերով և ականատեսի վկայություններով լավագույնս փաստված է։ Մարդկության դեմ գործված նման ոճիրների ճանաչումը հրամայական է՝ խուսափելու համար նոր ցեղասպանություններից»,- ասվում է ուղերձում։

Արամ Ա-ն հանձնաժողովի որոշումն անվանել է «ճիշտ պատասխան՝ թրքական Օսմանյան կայսրության այս տխուր էջի նկատմամբ»։

«Մենք բարձր ենք գնահատում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այս որոշումը և խորապես ակնկալում ենք, որ ողջ Ներկայացուցիչների պալատը շուտով կորդեգրի հիշյալ բանաձևը»,- ընդգծել է Կիլիկիո Կաթողիկոսը։

Արամ Ա-ն նաև բարձր է գնահատել Պալատի խոսնակին անձնապես՝ Հայոց ցեղասպանության գծով ցուցաբերած երկար տարիների անձնառու գործակցության համար։

Չորեքշաբթի 27 կողմ և 21 դեմ ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։