484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի կունենա «Կրթություն և կարիերա EXPO 2007» միջազգային ցուցահանդեսը
19:05
12 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հոկտեմբերի 16- 18-ը Երևանում կանցկացվի ութերորդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա  EXPO  2007»  ցուցահանդեսը:

«Միջոցառման հիմնախնդիրներն են. տրամադրել դպրոցականներին և ուսանողներին տեղեկություններ ժամանակակից կրթության ողջ սպեկտրի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների   կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրին ներգրավել պետական, մասնավոր և  հասարակական կազմակերպություններ իր նոր կրթական ծրագրերով»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին «LOGOS EXPO 2007» ցուցահանդեսային ընկերությունից:

Ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում  գործող կրթօջախները (բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ ), ինչպես նաև կրթական ծրագրեր իրականացնող միջազգային դոնոր կազմակերպությունները:

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են. բարձրագույն կրթություն (ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ), միջին մասնագիտացված կրթություն (քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ), կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր, աշխատանքի տեղավորում, միջազգային կազմակերպություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ կրթական համակարգում, ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ, գրասենյակային և դպրոցական կահույք:

«Կրթություն և կարիերա  EXPO  2007»  ցուցահանդեսը կազմակերպել է LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

LOGOS EXPO Center-ը առաջին ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որն առաջնային է համարվում բազմաճյուղային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։

Ընկերությունը Հայաստանում գործում է 1999թ.-ից։ Իր գործունեության ընթացքում կազմակերպված ցուցահանդեսներին մասնակցել են մոտ 1000 կազմակերպություններ Հայաստանից և արտասահմանից, իսկ այցելուների թիվը հասել է 45 հազարի։

Վերջին վեց տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է  ավելի քան 72 մասնագիտացված և միջազգային ցուցահանդեսներ՝ տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: