486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է «Առավոտ» օրաթերթի լրագրողի վրա կատարված հարձակումը
18:53
12 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա կատարած հարձակումը։  

«Նախօրեին լրագրողի վրա կատարված հարձակումը բնորոշ չէ ժողովրդավարացմանն ու իրավական պետությանը ձգտող երկրին»,- ասվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում, որը ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։                                                                                               

Նրա խոսքերով, նման միջադեպերը սպառնալիքի տակ են դնում Հայաստանում չորրորդ իշխանության կայացումը, ինչպես նաև բացասական են անդրադառնում երկրի հեղինակության վրա։

«Անկախ այն հանգամանանքներից, թե ինչ բնույթի հրապարակում է ներկայացվել լրագրողի կողմից, խիստ դատապարտելի է կողմերից մեկի դժգոհության նման  դրսևորումը, քանի որ դժգոհության կամ անհամաձայնության դեպքում մեր երկրում գոյություն ունեն իրավական պաշտպանության քաղաքակիրթ միջոցներ»,- ասվում է ՀՀ ՄԻ պաշտպանի հայտարարությունում:  

Նախօրեին ցերեկը «Առավոտ» թերթի խմբագրություն էր ներխուժել կանանց մի խումբ և հարձակվել թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա՝  փորձելով հաշվահարդար տեսնել հինգ տարի վաղեմություն ունեցող սպանության մասին նրա կողմից գրված հոդվածի պատճառով, որը հրապարակվել է թերթի երեկվա համարում։ 

Հարձակվողները սպանվածների բարեկամներն են և իրենց արարքը բացատրում են նրանով, որ թերթը իրավունք չուներ հրապարակել այդ սպանությունների համար դատապարտվածի նամակը, որտեղ նա պնդում էր իր անմեղությունը։

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները հարձակվողներին կարգի են հրավիրել։ «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա հարձակում գործելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածով (մի խումբ անձանց կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը՝ զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով)։ Լրագորղին ուղարկել են դատաբժշկական փորձաքննության։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: