486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են պատժել լրագրողի վրա հարձակում կատարած անձանց
18:52
12 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ պահանջում են պատժել նախօրեին ընդդիմադիր «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա իրականացված հարձակման մեղավորներին։ 

«Մենք դատապարտում ենք լրագրողի դեմ իրականացված հերթական բռնարարքը և պահանջում, որ մեղավորները, որոնք այս անգամ հայտնի են, պատասխանատվության ենթարկվեն օրենքի պահանջներին համապատասխան»,- ասվում է ուրբարթ «Նովոստի-Արմենիային» տրամադրված՝ Երևանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ լրագրողը կատարում է իր հասարակական պարտքը, այդ թվում՝ տեղեկացնում է տարբեր հասարակական կարծիքների մասին՝ այս կամ այն խնդրի շուրջ։

«Տվյալ դեպքում Ռուզան Մինասյանն ընդամենը ներկայացրել է ցմահ ազատազրկման դատապարտված մարդու տեսակետը, իր անմեղության վերաբերյալ վերջինիս հիմնավորումները: Հակառակ տեսակետ ունեցողները կարող էին իրենց փաստարկները հրապարակել` օգտվելով պատասխանի իրավունքից»,-նշվում է փաստաթղթում։

 

Հայտարարության հեղինակները կարծում են, որ  ամենամտահոգիչն այն է, որ  քաղաքական ու օլիգարխիկ շերտերի ներկայացուցիչների, նրանց թիկնապահների կողմից ահաբեկումների, հայհոյանքների և հարձակումների անպատիժ մնալու հետևանքով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունը տարածվում է դեպի  հասարակության այլ խավեր, որոնց մոտ արդեն արմատավորվում է մտայնությունը, թե փաստերին, փաստարկներին ու կարծիքներին կարելի է պատասխանել բռնություններով:

Նախօրեին ցերեկը «Առավոտ» թերթի խմբագրություն էր ներխուժել կանանց և տղամարդկանցց մի խումբ և հարձակվել թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա՝  փորձելով հաշվահարդար տեսնել հինգ տարի վաղեմություն ունեցող սպանության մասին նրա կողմից գրված հոդվածի պատճառով, որը հրապարակվել է թերթի երեկվա համարում։ 

Հարձակվողները սպանվածների բարեկամներն են և իրենց արարքը բացատրում են նրանով, որ թերթը իրավունք չուներ հրապարակել այդ սպանությունների համար դատապարտվածի նամակը, որտեղ նա պնդում էր իր անմեղությունը։

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները հարձակվողներին կարգի են հրավիրել։ «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա հարձակում գործելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածով (մի խումբ անձանց կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը՝ զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով)։

Տուժածին ուղարկել են դատաբժշկական փորձաքննության։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: