478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Դերասան Վլադիմիր Մսրյանը Սոցիալական նախաձեռնությունների խրախուսման միջազգային հիմնադրամի կողմից արժանացել է Ճանաչման շքանշանի
16:17
12 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սոցիալական նախաձեռնությունների խրախուսման միջազգային հիմնադրամը (Ռուսաստան) հայտնի հայ դերասան Վլադիմիր Մսրյանին շնորհել է պատվավոր ճանաչման շքանշան։

Սոցիալական նախաձեռնությունների խրախուսման միջազգային հիմնադրամի նախագահ, Բնական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի թղթակից-անդամ Նիկոլայ Միլոչենկոյի խոսքերով, Ճանաչման շքանշանը հիմնադրամի բարձրագույն պարգևն է։

«Վլադիմիր Մսրյանին հիշում և սիրում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Դրա ապացույցը մեր հիմնդրամի բարձրագույն պարգևն է, որը շնորհվել է արվեստի ականավոր գործչին»,-ասաց Միլոչենկոն ուրբաթ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Իր հերթին շքանշանակիր Մսրյանը նշեց, որ այս բարձր պարգևն ընդունում է մեծ հաճույքով։

«Ես անչափ ուրախ եմ, որ մեր ռուս եղբայրները չեն մոռացել ինձ»,-ասաց նա։

Մսրյանը շնորհակալություն հայտնեց Սոցիալական նախաձեռնությունների խրախուսման միջազգային հիմնադրամին այն բանի համար, որ նրանք «նկատում,  հասկանում և գնահատում են արվեստի գործիչներին», և Հայաստանի կառավարությանը կոչ արեց նրանց ավելի շատ ուշադրություն դարձնել։

Վլադիմիր Իվանի Մսրյանը ծնվել է 1938թ. մարտի 12-ին՝ Օրջոնիկիձե քաղաքում (ներկայիս Վլադիկավկազ)։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1963-64թթ. Մսրյանն աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-66թթ. Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ 1966թ.-ից աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում։

Հայկական ֆիլմերից բացի նկարահանվել է նաև «Նիկոլո Պագանինի» (ԿՀ պատվերով), «Պտտահողմ» (Տաջիկֆիլմ), «Ճերմակ հագուստ» (Բելառուսֆիլմ), «Ծովահենների կայսրությունը» (Յալթայի ստուդիա), «Չթաղված մեռյալները» (Օդեսայի ստուդիա)։

Նշենք, որ Սոցիալական նախաձեռնությունների խրախուսման միջազգային հիմնադրամը «Ըմբռնումից դեպի միասնություն» պատվո շքանշանով է պարգևատրել նաև Հայաստանի գիտություների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և «Պետերբուրգի անհատականություն» շքանշանով՝ հիմնադրամի փոխնախագահ Էդուարդ Քոչարյանին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: