486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտոսը Հայաստանին առաջարկում է ստեղծել եգիպտական առևտրի կենտրոն
15:58
12 Հոկտեմբերի 2007

Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Վահիդ Ալ-Դին Իսմայիլ Գալալը ՀՀ վարչապետին է փոխանցել իր երկրի առաջարկը` Հայաստանում եգիպտական առևտրի կենտրոն ստեղծելու վերաբերյալ:

Ուրբաթ Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված եգիպտական կողմի բոլոր առաջարկները և աջակցել դրանց իրականացմանը:

«Վարչապետը վստահություն է հայտնել, որ իր գործունեությամբ Եգիպտոսի դեսպանը կշարունակի հայ-եգիպտական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ վերջին տարիներին ակտիվ զարգացող երկխոսությունը»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ երկու երկրների միջև  հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա նաև պարտավորեցնում է` ակտիվացնելու ջանքերը հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար:

Իր հերթին Գալալն ասաց, որ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների և  երկու երկրների ու ժողովուրդների միջև երկխոսության զարգացման գործում կարևոր դեր ունի գիպտոսի հայ համայնքը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ, ըստ նրա, մշտապես ակտիվ դերակատարություն են ունեցել երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Դեսպանը բարձր է գնահատել հայ-եգիպտական փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում և շնորհակալություն է հայտնել իր երկրին վերաբերող կարևոր հարցերում հայկական կողմի ցուցաբերած աջակցության համար:

ՀՀ վարչապետն իր հերթին, նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում մինչ այժմ Եգիպտոսի ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը:

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն չի համապատասխանում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակին։

ՀՀ վարչապետը և Եգիպտոսի դեսպանն ընդգծեցին, որ դեռեւս չօգտագործված մեծ հնարավորություններ և ներուժ կա փոխգործակցությունն ակտիվացնելու համար:

Զրուցակիցների կարծիքով այդ հարցում մեծ դեր է խաղում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովը, որի առաջիկա նիստը նախատեսվում է հրավիրել 2007թ. դեկտեմբերին:

Տնտեսական համագործակցության համար կողմերը առաջնային են համարել գյուղատնտեսությունը և դեղագործությունը։

Սարգսյանը և Գալալը նշեցին նաև ուղիղ չվերթերի իրականացման և փոխադարձ ներդրումների մեծացման անհրաժեշտությունը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: