487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՓՈՓՈՒՄ - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձև Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ
13:00
12 Հոկտեմբերի 2007

«Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից Եղեռնի լիակատար ճանաչմանը»,-նշել է նախագահը։

ՀՀ Ազգայի ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկացի կոնգրեսականներին՝ Հայոց Ցեղասպանության մասին 106-րդ բանաձևին հավանություն տալու համար։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կոնգրեսի մեր գործընկերներին, որոնք դրսևորեցին բարձր բարոյական որակներ և չենթարկվեցին բազմաթիվ ճնշումների՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կողմ քվեարկելով Ցեղասպանության մասին բանաձևին», - հայտարարել է Տիգրան Թորոսյանը՝ հինգշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ։

Բանաձևը ողջյունել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն։

«Դա արդարության հաստատման ուղղությամբ կարեւոր քայլ էր»,- ասված է  Հայաստանի ԱԳ նախարարի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հաղորդագրությունում։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, ամերիկյան կոնգրեսականների հավանությանն արժանացած 106-րդ բանաձևը լուրջ խթան է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար։

«Լուրջ հիմքեր կան կարծելու, որ Կոնգրեսի լիագումար նիստը փաստաթուղթ կընդունի, և մենք կկարողանանք ապացուցել, որ հայությունը լուրջ գործոն է միջազգային քաղաքականության մեջ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ երեկ հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությունը վկայում է պատմական արդարադատության մասին։

«Սա, իսկապես, կարող է լուրջ խթան դառնալ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար, քանի որ «ցեղասպանությունը խանգարում է հայ-թուրքական հարաբերություններին» թեզը պարզապես սուտ է»,- համարում է Հովհաննիսյանը։

 Հայաստանում և Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի կարծիքով ամերիկացի կոնգրեսականների կողմից Օսմանյան Թուրքիայում իրագործված հայոց ցեղասպանության ընդունման փաստի օրինակին կարող են հետևել աշխարհի շատ երկրներ։

«ԱՄՆ Կոնգրեսի կարծիքը մեծ հեղինակություն ունի աշխարհի շատ երկրների համար, և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևի ընդունումը կարող է օրինակ դառնալ նրանց համար»,- ասել է նա։

Վարդանյանը նշել է, որ Թուրքիան ինքն է գիտակցում ամբողջ աշխարհում շղթայական ռեակցիայի վտանգավորությունը և միջոցներ է ձեռնարկում նման իրավիճակը կանխելու համար։

Իր հերթին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, «ՌԻԱ-Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ Եղեռնի հարցը Թուրքիայի վրա Արևմուտքի ճնշման փաստարկներից մեկն է։

 «Հայերի Ցեղասպանության հարցը այն ոչ մեծ, բայցևայնպես փաստարկներից մեկն է, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Արևմուտքը ազդում Թուրքիայի վրա։ Դա Թուրքիայի Արևմուտքի հետ մեծ խաղի կետերից մեկն է»,-հայտարարել է քաղաքագետը։

Ինչպես կարծում է Իսկանդարյանը, 106-րդ բանաձևի ընդունումը դժվար թե գլոբալ և  ուժեղ կերպով ազդի Հայաստանի և Թուրքիայի հարաբերություների վրա, քանի որ երկու երկրների միջև գրեթե ոչ մի կապ չկա։

Քաղաքագետը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի կոմիտեի որոշումից հետո պաշտոնական Անկարայի և թուրքական մամուլի կողմից բացասական հայտարարություններ կլինեն և, միևնույն ժամանակ, դրական արձագանքներ սփյուռքի և Հայաստանի կողմից։

Կես տարի անց, ըստ Իսկանդարյանի, այդ ամենը կանցնի, և բանաձևի ընդունման փաստը կմնա անցյալում, ինչպես աշխարհում ընդունված տասնյակ նման բանաձևերից մեկը։

«Բայց գործընթացը կմնա, և Թուրքիան կշարունակի արձագանքել նրան»,-վստահ է փորձագետը։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ հայոց ցեղասպանության մասին բանաձևը  մեծ շանսեր ունի ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվելու համար, եթե քվեարկության դրվի մինչև նոյեմբերի կեսերը։

«Այն, որ Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերով հանձնախումբը նախօրեին դրական որոշում է ընդունել այս օրինագծի վերաբերյալ և այն ներկայացրել է Կոնգրեսի ներքին պալատի նախագահ Նենսի Փըլոսիին՝ բավական դրական երևույթ է։

Սակայն արտաքին կապերով հանձնախմբի և Կոնգրեսի կողմից  բանաձևի քննարկման միջև ընկած ժամանակահատվածում Թուրքիան կեռապատկի այս օրինագիծը փակելու իր ջանքերը»,- ասել է Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, հարկավոր է հաշվի առնել ժամանակի գործոնը։ Մասնավորապես՝ Սաֆրաստյանը նշել է, որ Փըլոսին իրավունք ունի ընտրել բանաձևը պալատի քննարկմանը ներկայացնելու պահը։

«Նոյեմբերի կեսին Կոնգրեսի ներքին պալատի ներկայիս նստաշրջանը վերջացնում է իր աշխատանքը, և Փըլոսին կարող է բանաձևը քննարկման ներկայացնել մինչ այդ կամ հաջորդ տարվա սկզբին։ Ժամանակը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ Սպիտակ տան վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի արգելափակի որոշման ընդունումը»,- ասել է փորձագետը։

Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի բանաձևի ընդունումը մեծ արձագանք է ստացել Թուրքիայում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության  իրականացրած Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը կվնասի ամերիկա-թուրքական հարաբերություններին։

Ջորջ Բուշի վարչակազմը  վերջին օրերին մեկ անգամ չէ, որ բոլոր հնարավոր մակարդակնեից հանդես է եկել բանաձևի ընդունման դեմ։

Ջորջ Բուշի վարչակազմը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում է ընդունել հաստատելու Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, և նախկինի պես դեմ է այդ փաստաթղթին, ասվում է Վաշինգտոնում տարածված ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Վարչակազմը շարունակում է վճռականորեն առարկել այդ բանաձևի դեմ, որի ընդունումը հսկայական վնաս կհասցնի ամերիկա-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև ԱՄՆ շահերին Եվրոպայում և Մերձավոր Արևելքում», - ասվում է հայտարարության մեջ։

Այդ հայտարարության մեջ ընդգծվում է, որ բանաձևի ընդունումը «չի բարելավի հայ-թուրքական հարաբերությունները և առաջ չի մղի թուրքերի և հայերի  հաշտեցումը՝ 1915 թ.-ի սարսափելի դեպքերին առնչվող հարցի վերաբերյալ»։

«ԱՄՆ-ն ընդունում է հայ ժողովրդի կրած սարսափելի տառապանքները՝ առաջացած  Օսմանյան կայսրության վերջին տարիների զանգվածային սպանությունների և բռնի տեղահանությունների պատճառով։ Մենք կողմ ենք, որպեսզի Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին մեկուկես միլիոն հայերի մահված պատճառ դարձած վայրագությունները լիարժեք և անկեղծ պատասխան ստանան, սակայն սույն բանաձևը դա չի ապահովում», - ասվում է փաստաթղթում։

Նախօեին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և պաշտպանության նախարար Ռոբբերտ Գեյթսը Կոնգրեսին նամակ էին հղել, որում ընդգծել էին, թե բանաձևի ընդունումը «զգալի սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար»։

Մինչ այդ, ԱՄՆ-ի նախկին ութ պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորեն Քրիստոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հայգը, Հենրի Կիսենջերը, Քոլին Փաուելը և Ջորջ Շուլցը դիմել են Նենսի Փըլոսիին՝ պահանջելով Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը չդնել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող106-րդ բանաձևը։

Նրանց կարծիքով այս հարցը քննարկման դնելով, նրանք անհնարին կդարձնեն Թուրքիայի և Հայաստանի հաշտությունը, դա կփչացնի ԱՄՆ-ի հարաբերությունները պաշտոնական Թուրքիայի հետ, կհարվածի ԱՄՆ-ի միջազգային և ազգային շահերին, ինչպես նաև Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններ իրականացնելու սպառանլիք կստեղծի։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի՝ ԱՄՆ-ի հայկական համայնքի խոշորագուն կազմակերպության տվյալներով, իր նախընտրական արշավի ժամանակ Ջ. Բուշը խոստացել էր հրապարակայնորեն ընդունել Հայոց Ցեղասպանությունը, սակայն դառնալով նախագահ՝ նա իր խոստումը չէր կատարել։

Անցած տարիներին նման բանաձևերն արդեն մի քանի անգամ հաստատվել են այդ հանձնաժողովի կողմից, և հարցի ողջ պատմության ընթացքում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը ողջ կազմով ներկայացուցիչների պալատում երկու անգամ դրվել է քվեարկության, սակայն ոչ մի անգամ չի հավաքել անհրաժեշտ քանակով ձայներ։

Բանաձևը նման տեսքով առաջին անգամ է վայելում ներկայացուցիչների պալատի կազմի ավելի քան կեսի աջակցությունը, ինչը գործնականորեն երաշխավորում է նրա հաստատումը, եթե այն դրվի ողջ կազմով պալատի նիստի քվեարկությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: