486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպության մասին բանաձևի ընդունումը անհրաժեշտ է Թուրքիային՝«ոճրագործի դարավոր խարանից ձերբազատվելու» համար. ՀՀ ԱԺ խոսնակ
12:25
12 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձևի ընդունումը անհրաժեշտ է առաջին հերթին Թուրքիային՝ «ոճրագործի դարավոր խարանից ձերբազատվելու» համար։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալիգարիսի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տ. Թորոսյանը կարծում է, որ նրանք, ովքեր տարբեր քաղաքական նպատակներով տուրք  են տալիս թուրքական ճնշումներին, փաստորեն խրախուսում են այսօրվա Թուրքիայի իշխանություններին՝ չճանաչել և խեղաթյուրել ակնհայտ փաստերը, և առաջին հերթին վնասում են հենց Թուրքիային և թուրք ժողովրդին։

«Երկրի հայտարարությունները, որ մենք չենք ժխտում այդ իրադարձության փաստը, բայց դրա վերաբերյալ բանաձևի ընդունումը դեմ է մեր երկրի շահերին, ամենակոպիտ ոտնահարումն է թե մարդու իրավունքների, թե համամարդկային արժեքների և թե տարրական բարոյականության», - ասել է Տ. Թորոսյանը։

 Հայաստանի խորհրդարանի խոսնակի գնահատմամբ՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ թե Հայաստանի հանդեպ  բարեհաճ վերաբերմունքի խնդիր է, այլ Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետության բարոյական նկարագրի։ «Եվ ԱՄՆ-ի կոնգրեսականները հենց այդ նկատառումով էլ քվեարկել են», - ընդգծել է նա։

 Տ. Թորոսյանը նշել է, որ որպես անկախ պետություն` Հայաստանի Հանրապետությունն ունի իր շահերը հետապնդելու քաղաքական հնարավորություններ և երբեք ցեղասպանության խնդիրը չի դարձրել քաղաքական առևտրի առարկա:

Խոսելով Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու մասին՝ Տ. Թորոսյանը անընդունելի է համարել քաղաքական ու տնտեսական օրընթաց շահերին միջազգայնորեն ընդունված սկզբունքների ստորադասումը։

 Նա նշել է, որ ԵՄ-ին անդամակցության ցանկություն ունեցող որևէ երկիր չի կարող հարևանի հետ փակ սահման ունենալ։

Կարևորելով միջազգային հանրության հստակ ու սկզբունքային դիրքորոշումը` Աժ նախագահը նշել է, որ կատարված փաստերն ընդունելու դիրքորոշումը ի վերջո Թուրքիային էլ կհամոզի վերաբերմունքը փոխել` ազատվելով բարդույթավորվածությունից և հրաժարվել շանտաժի միջոցով այս կամ այն երկրից այս կամ այն քաղաքական դիրքորոշումը կորզելու արատավոր գործելաոճից:

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը։

«Կոնգրեսը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ամենամյա նախագահական ուղերձում, որով նա հանդես է գալիս ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մեկուկես միլիոն հայերի համակարգված և կանխամտածված ոչնչացումը հստակ բնութագրել որպես ցեղասպանություն»,- ասվում է հաստատված փաստաթղթի տեքստում։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: