480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը գոհ է հայ-ամեիկյան հարաբերություններից
19:35
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գոհ է հայ-ամեիկյան հարաբերությունների զարգացման մակարդակից։

Այս մասին վարչապետը հայտարարել է  ԱՄՆ պաշտպանության  քարտուղարի տեղակալի օգնական տիկին Դեբրա Քեյգանի հետ հանդիպման ժամանակ:

 «Կարեւորելով ԱՄՆ-ի եւ Հայաստանի  միջեւ  հարաբերությունների  եւ  համագործակցության զարգացումը, վարչապետը գոհունակություն  է հայտնել, որ վերջին տարիներին դրանք   գնալով ընդլանվում եւ  ամրապնդվում են»,-«Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայաստանի կառավարության  ղեկավարը երախտագիտություն  է արտահայտել ԱՄՆ-ի  կառավարության կողմից  Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության  բնագավառում ցուցաբերվող օժանդակության  համար: 

Վարչապետը բարձր է գնահատել  հատկապես այս ընթացքում Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի շրջանակներում մեր երկրին տրամադրվող  աջակցությունը:

Տիկին Դեբրա Քեյգանը ևս  նշելով երկու պետությունների միջեւ տարեցտարի համագործակցության  զարգացումը, իր հերթին շնորհակալություն  է հայտնել Իրաքում խաղաղապահ  ուժերի կազմում հայկական  զորախմբի գերազանց ծառայության  համար, ինչին նա, իր խոսքերով, ականատես է եղել Իրաք  կատարած  այցի ընթացքում: 

Տիկին  Քեյգանն ասել է, թե Վաշինգտոնում  մեծ կարեւորություն են տալիս և ակտիվորեն պատրաստվում են ՀՀ  վարչապետի առաջիկա այցին, որի ընթացքում ևս  կքննարկվեն տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող  հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ  դեսպանության  գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։