484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանում բացվել է ակադեմիկոս Նորայր Սիսակյանի անվան լսարան
19:07
11 Հոկտեմբերի 2007

Երևանի պետական համալսարանի կենսաբանության բաժնում հինգշաբթի բացվել է հայտնի խորհրդային բիոքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակյանի անվան լսարանը։

«Նորայր Սիսակյանը հռչակավոր գիտնական է եղել և մենք ուրախ ենք մեր համալսարանում բացել նրա անվան լսարանը»,-հինգշաբթի հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ճշգրտելով, որ լսարանի վերանորոգումը և հագեցումը կատարվել է համալսարանի միջոցներով։

Իր հերթին լսարանի բացման արարողությանը ներկա ակադեմիկոսի որդի Բնության, հասարակության և մարդու «Դուբնա» միջազգային համալսարանի փոխնախագահ, Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսեյ Սիսակյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանն այս նախաձեռնության համար։

Նրա խոսքերով, Նորայր Սիսակյանի անվան լսարանի բացումն ունի խիստ կարևոր դաստիարակչական նշանակություն։

«Եթե մարդու մասին հիշողությունը սրբորեն պահվում է, ապա կարելի է վստահ լինել, որ նրա դրած ավանդույթները կշարունակվեն։ Դա հիշողություն է, որ ուղղված է ապագային»,-ասաց Ալեքսեյ Սիսակյանը։

Նորայր Մարիտիրոսի Սիսակյանը մեր ժամանակների ամենից առաջատար գիտնականներից էր, որը հսկայական ներդրում ունեցավ տիեզերքի յուրացման գործում։ Մեծ է նրա ավանդը նաև բիոքիմիական գիտության կազմակերպման գործում։ Ակադեմիկոս Սիսակյանը ղեկավարել է առաջատար գիտական հաստատություններ և լաբորատորիաներ, դաստիարակել բազմաթիվ աշակերտներ և մեծ ներդրում է ունեցել Հայատանում բիոքիմիայի զարգացման գործում։

Ակադեմիկոս Սիսակյանը եղել է ՌԳԱ բիոքիմիայի ինստիտուտի տնօրենի տեղակալ, Պուշչինոյի ներկայիս հռչակավոր բիոքիմիայի և միկրոօրգանիզմների ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից մեկը։ Իր գիտական գործունեության ընթացքում Ն.Մ. Սիսակյանը զբաղեցրել է բազմաթիվ կարևոր պաշտոններ։ Նա եղել է Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, Բիոտիեզերագնացության կոմիտեի նախագահ, ՌԳԱ կենսաբանական գիտությունների բաժնի ակադեմիկոս-քարտուղար, ԽՍՀՄ ԳԱ գլխավոր գիտական քարտուղար և նախագահության անդամ։

Ակադեմիոկս Սիսակյանը եղել է նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի 13-րդ գլխավոր համաժողովի անդամ ու նախագահ, մասնակցել է Հանուն խաղաղության պագուոշյան շարժմանը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։