482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի հանձնախմբի կողմից հայերի բարոյական հաղթանակն է. ԱՀՀ
18:37
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից հայերի բարոյական հաղթանակն է։ Այս հայտարարությամբ հինգշաբթի Երևանում ելույթ ունեցավ Հայաստանում և Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։

«Փաստաթղթի հաստատումը մեծ հաջողություն է ԱՄն-ում հայկական լոբբի համար»,- ասաց նա։ Վարդանյանի խոսքերով, թուրքական լոբբին ակտիվորեն ելույթ ունեցավ այս փաստաթղթի ընդունման դեմ, սակայն նրա ջանքերը չհանգեցրեցին ցանկալի արդյունքին։

«Թուրքիայի քվեարկության վրա ազդելու միջոցները, սպառնալիքները և շանտաժը հակառակ ազդեցությունն առաջացրեցին, քանի որ ամերիկացի կոնգրեսականները չցանկացան տեղի տալ դրանց»,- ասաց Վարդանյանը։ ԱՀՀ ներկայացուցիչը նշեց, որ համագումարը մտադիր է էլ ավելի ակտիվացնել իր աշխատանքները և հասնել այդ բանաձևի օրենքով ամրագրմանը։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը։

«Կոնգրեսը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ամենամյա նախագահական ուղերձում, որով նա հանդես է գալիս ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մեկուկես միլիոն հայերի համակարգված և կանխամտածված ոչնչացումը հստակ բնութագրել որպես ցեղասպանություն»,- ասվում է հաստատված փաստաթղթի տեքստում։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: