487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդությունը լրջորեն մտահոգված է երկրում տիրող ժողովրդագրական իրավիճակով
18:32
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի երիտասարդությունը երկրի կարևորագույն խնդիրներից մեկն է համարում ժողովրդագրական իրավիճակը։ Այս մասին հինգշաբթի հաղորդեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի երիտասարդական քաղաքականության ղեկավարման վարչության պետ Արսեն Սողոմոնյանը՝ հանդես գալով Ազգային երիտասարդական զեկույցի շնորհանդեսին։

Նրա խոսքերով, վերջին ժամանակներում Հայաստանում գրանցված ծնելիության որոշակի աճը ոչ տևական բնույթ է կրում և մոտ ապագայում կտրուկ կկրճատվի։

«Հիմա ամուսնությունների քանակի և ծնելիության աճը պայմանավորված է 80-ականների բարձր ծնելիությամբ։ Այնպես որ Հայաստանի ժողողվրդագրական իրավիճակը շտկման կարիք է զգում և պետք է հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում գտնվի»,-ասաց Սողոմոնյանը։

Նա նշեց նաև, որ զեկույցի մշակման ժամանակ վիճակագրական հարցմանը մասնակցած երիտասարդները ևս գիտակցում են այս խնդրի առկայությունը։

«Շատերը, պատասխանելով իրենց խնդիրներին վերաբերող հարցերին՝ մատնանշում էին ընտանիք կազմելու հարցերում առկա բարդությունները։ Հայ երիտասարդության մեծ մասը, հարցման համաձայն, կարծում է, որ Հայաստանում կարելի է ունենալ միայն մեկ, առավելագույնը՝ երկու երեխա»,-ասաց Սողոմոնյանը։

Նա  նշեց, որ երիտասարդների 70%-ը կցանկանային ունենալ երեք կամ ավելի երեխաներ։ «Այս փաստը խոսում է լուրջ խնդիրների առկայության մասին, որոնց մասին բոլորս պիտի լրջորեն մտածենք, այլապես Հայաստանը կդառնա ծերացող երկիր»,-ընգծեց Սողոմոնյանը։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2006-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 37 հազ. 568 մարդ։ 2006-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին բնակչության բնական աճի ցուցանիշը կազմել է 10,4 հազար մարդ։ 2006-ի ընթացքում հազար մարդուն բաժին ընկնող ծնելիության ընդհանուր համեմատականը չի փոխվել և կազմել է 11,7 պրոմիլլե, իսկ մահացության համեմատականը 2005-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0,2 կետով և կազմել 8,4 պրոմիլլե։

Ազգային երիտասարդական զեկույցը ստեղծվել է Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ինչպես նաև «Սոցիում» հասարակական կազմակերպության համագործակցությամբ օժանդակությամբ։

Զեկույցը համապարփակ փաստաթուղթ է, որտեղ լուսաբանվում են երիտասարդության կարևորագույն խնդիրները, այդ թվում կրթության, առողջապահության, քաղաքականության, սոցիալական հարցերի ոլորտներում։  Որպես տեղեկատվական բազա օգտագործվել են ոչ միայն վիճակագրական,  գիտական և սոցիոլոգիական հրապարակումները, այլ նաև լուրջ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։