480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երեխաներն ավելի հաճախ են տառապում կարճատեսությունից և հեռատեսությունից. ԱՆ
18:02
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ երեխաների մոտ ամենատարածված խնդիրներից են կարճատեսությունը և հեռատեսությունը։ Այս մասին հինգշաբթի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ  Ալեքսանդր Մալայանը՝ Տեսողության համաշխարհային օրվան նվիրված մանկական նկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

Ամենատարածված հիվանդությունների թվում  Մալայանը նշեց նաև տեսողական ապարատի ամենատարբեր խանգարումների և շլության մասին։ «Տեսողության խանգարման այս բոլոր երևույթները պետք է վաղ ախտորոշվեն և արդյունավետ բուժում ստանան»,- նշեց մասնագետը։

Մալայանի խոսքերով, տեսողության շատ խանգարումներ կարելի է ուղղել վաղ տարիքում՝ ակնոցների օգնությամբ։ «Ակնաբուժական խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել արդեն մանկական տարիքից»,- ընդգծեց նա։

«Այսօրվա միջոցառումը յուրահատուկ դեր է խաղում ուսուցողական տեսանկյունից։ Իր տեղեկատվական իմաստով այն կարևոր է ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների համար»,- ասաց նա։

Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման կազմակերպիչն է «Հայաստանի ակնաբուժական նախագիծը»  ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։

1998թ.-ից սկսած Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ կուրության դեմ պայքարի «Տեսողություն 2020՝ տեսնելու իրավունք» գլոբալ ծրագրի իրականացման շրջանակներում։ Այս օրը կոչված է բոլոր երկրների կառավարությունների ուշադրությունը հրավիրելու տեսողության պահպանման հիմնախնդիրներին և բոլոր կարիքավորների համար հասանելի դարձնել բժշկական ծառայությունները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։