486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հիպոթեքային վարկավորման ճգնաժամը ԱՄն-ում չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի և Ռուսաստանի շուկաների վրա. ՌԲՄ ղեկավար
17:05
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի բանկերի հիպոթեքային վարկավորման շուկաները շատ փոքր են, որպեսզի ենթարկվեն ԱՄՆ-ի հիպոթեքային վարկավորման ճգնաժամի ազդեցությանը։ Այս մասին հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) նախագահ Գարեգին Թոսունյանը։

«Ես երջանիկ կլինեի, եթե Ռուսաստանը և Հայաստանը գտնվեին հիպոթեքային վարկավորման այնպիսի մակարդակի վրա, որպեսզի հնարավոր լիներ մեր երկրների և ԱՄՆ-ի հիպոթեքային շուկաների միջև  զուգահեռներ անցկացնել»,- ասաց նա։

Թոսունյանը նշեց, որ Ռուսաստանում ՀՆԱ-ում  հիպոթեքային վարկավորումը  գտնվում է 1 տոկոս մակարդակի վրա, այն դեպքում, երբ Նիդերլանդներում այդ ցուցանիշը հասնում է 100 տոկոսի, իսկ ԱՄՆ-ում՝ 60 տոկոսի։

Սակայն նրա  խոսքերով, ԱՄՆ-ը  չափազանց խոշոր խաղացող է միջազգային ֆինանսական շուկայում, դրա համար էլ ցանկացած տատանում այդ դաշտում այս կամ այն կերպ ազդում է համաշխարհային ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների վրա։

«Ռուսաստանի համար այդ ճգնաժամը անհետևանք չէր. շուկայում ի հայտ եկան իրացվելիության որոշակի խնդիրներ, սակայն դրանք լիովին վերահսկելի են»,- ընդգծեց ՌԲՄ-ն ղեկավարը։

2007թ. գարնանը ԱՄՆ հիպոթեքային շուկայում ճգնաժամ առաջացավ՝ հիպոթեքային փոխառուների վարկերի անվճարունակության հետ կապված։ Ամերիկյան փոխառուների վճարումների զանգվածային ժամկետանցի արդյունքում ռեյտինգային գործակալությունները գերագնահատեցին 12 մլրդ. դոլար արժողությամբ ավելի քան 1000 հիպոթեքային պարտատոմսերի թողարկման վարկանիշը։

2007թ. օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի առևտրաբանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիպոթեքային վարկերի ընդհանուր ծավալը հասել էր 43,4 մլրդ. դրամի (130,2 մլն. դոլար)՝ ընդդեմ տարեսզկբի 23,8 մլրդ. դրամի (71,4 մլն. դոլար)։

2006թ. արդյունքներով Հայաստանում ՀՆԱ-ում  հիպոթեքային վարկավորման տեսակարար կշիռը կազմել է 0,89 տոկոս։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: