484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը Իրաքի խաղաղապահական առաքելությունում
16:37
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ը բարձր է գնահատում հայ խաղաղապահների ներդրումը Իրաքում իրականացվող խաղաղարար առաքելության գործում։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի  ղեկավարի տեղակալի օգնական Դեբրա Կեյգանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Կեյգանը ԱՄՆ կառավարության և ժողովրդի անունից իր խորին երախտագիտությունը հայտնեց Հայաստանի կառավարությանը և պաշտպանության նախարարությանը՝ Իրաքում իրականացվող խաղաղարար առաքելության մեջ ունեցած հայ խաղաղապահների ներդրման համար։

Նա նշեց, որ ամերիկյան պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը անձամբ է հանդիպել Իրաքում գտնվող հայ խաղաղապահների հետ և կարծում է, որ «նրանք քաջ և անձնուրաց զինծառայողներ են»։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ամերիկյան երկկողմանի ռազմական համագործակցության զարգացման ներկայիս փուլին, քննարկեցին ՀՀ ԶՈՒ-երում իրականացվող պաշտպանության բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ ԶՈՒ-երում իրագործվող աջակցության ծրագրերը։

Իրաքում է գտնվում հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխը։ Դրա կազմի մեջ մտնում է 46 մարդ, այդ թվում՝ երկու շտաբային սպա, երեք ռազմական բժիշկ, 10 մարդուց բաղկացած սակրավորների խումբ և տրանսպորտային դասակ (31 վարորդ)։

Հայ զինծառայողները Իրաքի խաղաղապահական առաքելությանը մասնակցում են 2005թ. հունվարի 25-ից՝ լեհական դիվիզիայի կազմում։ Շրջափոխության ողջ ընթացքին մասնակցել են ավելի քան 300 հայ խաղաղապահներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: