482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Բանկային ծառայությունները պետք է մատչելի լինեն Հայաստանի և Ռուսաստանի բնակչության բոլոր շերտերի համար-ՌԲԱ ղեկավար
16:19
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները պետք է բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան սեփական ապահովությունից և բիզնեսից անկախ։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարեց Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) նախագահ Գարեգին Թոսունյանը «Դրամական փոխանցումներ, անհատական բանկային ծառայություներ» չորրորդ բաց միջազգային համաժողովի ընթացքում։

Նա ընգծեց, որ այս թեման արդիական է, այդ թվում «2010-2020 ազգային բանկային համակարգի» Ռուսաստանի բանկայնացման նախագծի տեսակետից, որը 2006-ին ընդունվեց ՌԲԱ նիստում և անցած տարվա նոյեմբերին կայացած պետխորհրդի նախագահության նյութերի համար հիմք ծառայեց։

«Դա շատ կարևոր է երկրի սոցիալ-քաղաքական զարգացման տեսակետից, քանի որ ֆինանսական պաշարներն օգտագործելու հնարավորությունը պետք է լինի ոչ միայն էլիտայի կամ խոշոր բիզնեսի, այլ նաև հասարակության բոլոր անդամների մոտ»,-ասաց նա։

Թոսունյանի խոսքերով, վարկային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն ունենալով, մարդիկ ավելի ինքնուրույն և անկախ մտածող են դառնում։

«Երբ մարդիկ նման հնարավորություն ունեն, նրանք ավելի պահանջկոտ են վերաբերում պետական կառավարմանը, կարող են ինքնուրույն ապահովել իրենց կենցաղը և իշխանությունից համապատասխան պայմաններ են պահանջում սեփական բիզնեսի զարգացման համար»,-ընգծեց նա։

Այս կապակցությամբ ՌԲԱ նախագահը նշեց, որ վարկային գործի, ֆինանսական գործառույթների և ֆինանսական շուկայի զարգացումը, այդ թվում սեփական պաշարները ղեկավարելու հնարավորությունը, ազատության մակարդակներից մեկն է։

«Ես դրամափոխանցումների մոլի կողմնակիցն եմ, որպես գործունեության ձևերից մեկի, որը ապահովում է ազատության նման մակարդակ»,-ասաց Թոսունյանը։

«Դրամական փոխանցումներ, անհատական բանկային ծառայություներ» չորրորդ բաց միջազգային համաժողովը բացվեց Հայաստանում հինգշաբթի։ Այն կտևի մինչև հոկտեմբերի 13-ը։

Մանսակիցների թվում են Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի  բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, Մոսկովյան արտարժույթային միջազգային ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Մամոնտովը, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Էստոնիայի, Իսրայելի դրամական փոխանցումների ներկայացուցիչներ։ Միջոցառման նախաձեռնողն է անհատական դրամական փոխանցումների «Անելիք» համակարգը։-0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։