478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանը և «Դուբնա» ռուսաստանյան համալսարանը համագործակցելու են գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում
16:00
11 Հոկտեմբերի 2007

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և Բնության, հասարակության և մարդու «Դուբնա» (Ռուսաստան) միջազգային համալսարանը համագործակցելու են գիտության, կրթության և մշակույթի ոլորտում։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանում գտնվող «Դուբնա» համալսարանի փոխնախագահ Ալեքսեյ Սիսակյանը, պայմանագիրը մի կողմից արտացոլում է երկու համալսարանների միջև լայն համագործակցությունը, իսկ մյուս կողմից հնարավորություն է ընձեռում նրա զարգացման համար։

«ԵՊՀ-ն և Դուբնան կապված են բազմամյա գիտական կապերով, ԵՊՀ-ի գիտնականերն աշխատում են մեր միջուկային ռեակտորների վրա, իսկ մեր գիտնականները գալիս են Երևան հանդիպումների և դասախոսությունների անցկացման համար»,-ասաց Սիսակյանը։

Նրա խոսքերով, այս պայմանավորվածությունը կդառնա կապերի խորացման ուղղությամբ քայլ ոչ միայն ֆիզիկայի, այլ նաև գիտության այլ ոլորտներում, որոնցով զբաղվում են «Դուբնայի» համալսարանի գիտաշխատողները։

«Այս փաստաթղթի շրջանակներում ծրագրվում է համատեղ մշակել ուսումնական ծրագրեր, որոնք կներդրվեն երկու համալսարաններում, կկատարվի նաև ուսանողների և դասախոսների փոխանակություն»,- տեղեկացրեց «Դուբնայի» փոխնախագահը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երկու համալսարանների համագործակցությունը արդյունավետ անվանեց՝ հույս հայտնելով, որ փոխհարաբերությունները հետագայում ևս կխորացվեն։ Նրա խոսքերով, Դուբնայում գործում է դինամիկ զարգացող հարուստ գիտա-կրթական հիմքով համալսարան, որը ժամանակի ընթացքում կդառնա առաջնակարգ համալսարան։

«Դուբնա կգործուղվեն ԵՊՀ-ի գիտաշխատողներն ու ուսանողները, որոնք այնտեղ գիտական հետազոտություներ անցկացնելու հնարավորություն կստանան»,-հայտարարեց ռեկտորը, ընգծելով, որ ռուսաստանյան համալսարանի հետ համագործակցությունը թույլ կտա բարելավել կապերն այնտեղ գործող միջուկային համալսարանների հետ։

Երևանի պետական համալսարանը և Բնության, հասարակության և մարդու «Դուբնա» միջազգային համալսարանը համագործակցում են 1956-ից։—0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: