484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կենտրոնական բանկը բարձր է գնահատում ռուս գործընկերների հետ համագործակցությունը. ՀՀ ԿԲ նախագահ
15:56
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական բանկը բարձր է գնահատում ռուս գործընկերների հետ համագործակցությունը։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ «Դրամական փոխանցումները, մանրածախ բանկային ծառայությունները» չորրորդ միջազգային միջբանկային համաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կենտրոնական բանկերի միջև հաստատվել է սերտ համագործակցություն և փորձի փոխանակում, անցկացվում են տարբեր թրեյնինգներ և սխեմաների տիպաբանություն, ինչը չափազանց օգտակար է դրամալվացման դեմ պայքարի տեսանկյունից»,- նկատեց նա։

Սարգսյանի խոսքերով, առանց Հայաստանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերի միջև համագործակցության և փորձի փոխանակման՝ պայքարը փողերի լվացման դեմ անհնար է։ Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ ՀՀ ԿԲ-ին կից Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի կողմից հանրապետությունում հայտնաբերվել է փողերի լվացման մոտ 10 դեպք, որոնց մի մասը գտնվում է դատարանում, մի մասն էլ փոխանցվել է համապատասխան մարմիններին։

Իր հերթին, Ռուսաստանի կենտրոնական բանկի վարկային կազմակերպությունների գործունեության հավատարմագրման և ֆինանսական առողջացման  վարչության տնօրեն Միխաիլ Սուխովը նշեց, որ նմանատիպ աշխատանքներ կատարվում են նաև Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինգի վարչության կողմից։ Սուխովի խոսքերով, բանկային գործառույթների իրագործման կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելիս, մեղավորների նկատմամբ կիրառվում են խիստ պատժամիջոցներ՝ մինչև անգամ զրկում են բանկային հավաստագրերից։

«Դրամական փոխանցումները, մանրածախ բանկային ծառայությունները» չորրորդ միջազգային միջբանկային համաժողովը Հայաստանում բացվեց հինգշաբթի և կավարտվի հոկտեմբերի 13-ին։

Մասնակիցների թվում են ՀՀ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, Մոսկվայի միջազգային արտարժութային միության նախագահ Ալեքսեյ Մամոնտովը, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Էստոնիայի, Իսրայելի բանկերի և դրամական փոխանցումների ներկայացուցիչներ։ Միջոցառման նախաձեռնողը «Անելիք» մասնավոր դրամական փոխանցումների միջազգային համակարգն է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։