487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կվնասի ամերիկա-թուրքական հարաբերություններին. Թուրքիայի ԱԳՆ
15:12
11 Հոկտեմբերի 2007

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության  իրականացրած Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը կվնասի ամերիկա-թուրքական հարաբերություններին։

Չորեքշաբթի 27 կողմ և 21 դեմ ձայնով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։

«Կոնգրեսի հանձնաժողովի կողմից սույն բանաձևին հավանություն տալը անպատասխանատու քայլ է, որը նման պատասխանատու ժամանակահատվածում կբարդացնի ընկերոջ և դաշնակցի հետ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որը ստեղծվել է մի քանի սերունդների ընթացքում», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ հինգշաբթի հրատարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը։

«Մեր կառավարությունը ափսոսում և դատապարտում է սույն որոշումը։ Անընդունելի է մեղադրել թուրք ժողովրդին այն բանում, ինչը երբեք չի եղել պատմության մեջ», - նշվում է փաստաթղթում։

Այն բանից հետո, երբ Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին հավանություն տվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, փաստաթուղթը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի ողջ ստորի պալատի քննարկմանը։ Դեմոկրատական մեծամասնության առաջնորդները խոստանում են բանաձևի քվեարկությունն անցկացնել մինչև նոյեմբերի կեսը։

Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը պարտադիր չէ ԱՄՆ նախագահի համար, սակայն այն ունի մեծ խորհրդանշական և միջազգային նշանակություն։

Թուրքիան, որն ունի քանակով երկրորդ բանակը ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների մեջ, նախկինում արդեն զգուշացրել էր Վաշինգտոնին, որ նման փաստաթղթի ընդունումը բացասաբար կանդրադառնա ամերիկաթուրքական հարաբերությունների վրա, մասնավորապես, երկու երկրների ռազմական համագործակցության վրա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։