484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
«Նիկիտա Մոբայլ» ընկերությունը սկսում է մի շարք ծառայություններ մատուցել Հայաստանի բջջային կապի բաժանորդներին
14:56
11 Հոկտեմբերի 2007

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների VAS-շուկայի ճանաչված առաջատարներից մեկը՝ «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը, հայտարարում է Հայաստանի բջջային կապի բաժանորդներին մի շարք ծառայություններ մատուցելու մասին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Նիկիտա-Մոբայլ» ընկերության մամուլի ծառայությունից, E-dram էլեկտրոնային առևտրի համակարգի հետ համատեղ մշակվել է Երևանի բնակիչներին կոմունալ վճարումների մասին տեղեկացնելու ծառայություն. բաժանորդը 1900 կարճ համարին ուղարկելով ««e-dram բացատ «քաղաքային հեռախոսահամար»» բառերով SMS՝ ստանում է անցյալ ամսվա կոմունալ վճարումների մասին տեղեկություն։

«Ավիոինֆոտել» ընկերության հետ համատեղ մշակվել է մեկ այլ ծառայություն՝ օն-լայն ռեժիմում տեղեկատվություն Զվարթնոց օդանավակայանի չվերթերի մասին։ Ծառայությունը հնարավորություն է տալիս մի քանի վայրկյանի ընթացքում տեղեկություն ստանալ թռիչքների մասին՝ վայրէջք, մեկնում, հաշվառման սկիզբ, ուշացում։ Երբ 1006 կարճ համարին ուղարկվում է ««f» բացատ «չվերթի համարը»» SMS, այդպիսով, տեղեկատվություն է ստացվում ուղևորների և դիմավորողների համար։

«Մեր ընկերությունը Հայաստանում առաջինը քոնթենթ-փրովայդերների շրջանում սկսեց մատուցել բջջային հեռախոսների հետ կապված ամենատարբեր ծառայություններ։ Անհրաժեշտ է նկատել, որ այս ամբողջ քոնթենթը արտոնագրված է, բազմաթիվ պայմանագրեր են ստորագրված իրավատերերի հետ», - հաղորդեցին մամուլի ծառայությունից։

Մշակման փուլում են գտնվում իրենց տեսակի մեջ եզակի բազմաթիվ ծառայություններ, որոնց ավարտից հետո ընկերությունը Հայաստանի շուկա դուրս կհանի ողջ աշխարհում իրենց նմանակը չունեցող ծառայություններ։

«Բոլոր ծառայությունները վճարովի են, և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել կենտրոնական գրասենյակ՝  51 20 86 հեռախոսահամարով», - նշեցին մամուլի ծառայությունից։

«Նիկիտա Մոբայլը» Ռուսաստանի և ԱՊՀ երկրների VAS-շուկայի ճանաչված առաջատարներից է, Ռուսաստանի Քոնթենթ Փրովայդերների Ասոցիացիայի իսկական անդամ է։ Ընկերությունը մատուցում է ժամանակակից և նորարարական ծառայությունների ամենալայն շրջանակ՝ բջջային կապի բազմամիլիոն  բաժանորդների համար՝ B2C-շուկայում հաստատուն կերպով պահպանելով առաջատարի իր դիրքը։

Հայաստանում «Նիկիտա-Մոբայլը» բացել է իր ներկայացուցչությունը 2007 թ. սկզբին՝ իր ծառայությունները մատուցելով բջջային երկու օպերատորների՝ «Արմենտելին» (100 տոկոս բաժնետերն է ռուսական «Վիմպելկոմը») և «Վիվասելին» (բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է МТС-ին)։

Կարճ ժամանակահատվածում ընկերությունը անցկացրել է բազմաթիվ ինտերակտիվ SMS-ակցիաներ։ Իր գործընկերների հետ համատեղ «Նիկիտա-Մոբայլ»-Հայաստանը մշակում է տեղեկատվական-զվարճալի յուրահատուկ ծառայություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: