478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը հարված կհասցնի ԱՄՆ-ի շահերին Եվրոպայում և Մերձավոր Արևելքում. պետդեպարտամենտ
14:29
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ջորջ Բուշի վարչակազմը ափսոսանք է հայտնում, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում է ընդունել հաստատել Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, և նախկինի պես դեմ է այդ փաստաթղթին, ասվում է Վաշինգտոնում տարածված ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Վարչակազմը շարունակում է վճռականորեն առարկել այդ բանաձևի դեմ, որի ընդունումը հսկայական վնաս կհասցնի ամերիկա-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև ԱՄՆ շահերին Եվրոպայում և Մերձավոր Արևելքում», - ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Այդ հայտարարության մեջ ընդգծվում է, որ բանաձևի ընդունումը «չի բարելավի հայ-թուրքական հարաբերությունները և առաջ չի մղի թուրքերի և հայերի  հաշտեցումը՝ 1915 թ.-ի սարսափելի դեպքերին առնչվող հարցի վերաբերյալ»։

«ԱՄՆ-ն ընդունում է հայ ժողովրդի կրած սարսափելի տառապանքները՝ առաջացած  Օսմանյան կայսրության վերջին տարիների զանգվածային սպանությունների և բռնի տեղահանությունների պատճառով։ Մենք կողմ ենք, որպեսզի Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին մեկուկես միլիոն հայերի մահված պատճառ դարձած վայրագությունները լիարժեք և անկեղծ պատասխան ստանան, սակայն սույն բանաձևը դա չի ապահովում», - ասվում է փաստաթղթում։

Չորեքշաբթի 27 կողմ և 21 դեմ ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։

«Կոնգրեսը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ամենամյա նախագահական ուղերձում, որով նա հանդես է գալիս ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մեկուկես միլիոն հայերի համակարգված և կանխամտածված ոչնչացումը հստակ բնութագրել որպես ցեղասպանություն»,- ասվում է հաստատված փաստաթղթի տեքստում։

Ելույթ ունենալով հանձնաժողովի նիստից երեք ժամ առաջ՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կոչ է արել կոնգրեսմեններին՝ բանաձևին դեմ քվեարկել։

«Մենք բոլորս խորապես ցավում ենք հայ ժողովրդի` 1915 թ.-ին սկսված ողբերգական տառապանքների համար, սակայն այս բանաձևը ճիշտ պատասխան չէ պատմությանը պատկանող զանգվածային սպանություններին, և դրա ընդունումը հսկայական վնաս կհասցնի ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցների հետ մեր հարաբերություններին և ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմին», - հայտարարել է Ջ. Բուշը։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի՝ ԱՄՆ-ի հայկական համայնքի խոշորագուն կազմակերպության տվյալներով, իր նախընտրական արշավի ժամանակ Ջ. Բուշը խոստացել էր հրապարակայնորեն ընդունել Հայոց Ցեղասպանությունը, սակայն դառնալով նախագահ՝ նա իր խոստումը չէր կատարել։

Բանաձևի համահեղինակների կարգավիճակում են 226 կոնգրեսականներ, ինչը բավարար է՝ պալատի նիստում այն անցկացնելու համար։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր մամուլի քարտուղարի միջոցով արդեն հայտարարել էր, որ բանաձևը քննարկման կդնի Կոնգրեսի ընթացիկ նստաշրջանի ընթացքում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական քվեարկության դեպքում։

«Հայոց Ցեղասպանությունը կազմակերպվել և իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից՝ 1915-1923թթ.-ին, ինչի հետևանքով գրեթե 2 միլիոն հայ ենթարկվել է արտագաղթի, որոնցից 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվել են, իսկ 500 հազար ողջ մնացածները դուրս են շպրտվել իրենց տներից, ինչը հանգեցրել է իրենց պատմական հայրենիքում, որտեղ նրանք բնակվել են ավելի քան 2,5 հազար տարի, հայերի բնակության դադարեցմանը», - ասվում է հանձնաժողովի  հաստատած փաստաթղթում։

Փաստաթղթում հիշեցվում է այն մասին, որ «1915 թ. մայիսի 24-ին դաշնակից ուժերը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, ելույթ են ունեցել համատեղ հայտարարությամբ՝ հստակ և պատմության մեջ առաջին անգամ մեղադրելով մեկ այլ կառավարության՝ «մարդկության դեմ հանցագործություն» կատարելու մեջ»։

Բանաձևում տեղեկացվում է, որ Օսմանյան կայսրության կողմից Հայոց Ցեղասպանության փաստաթղթային հաստատումը գոյություն ունի Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վատիկանի և այլ երկրների պետական արխիվներում։ Բանաձևը հանձնարարական բնույթ ունի, իրավաբանական ուժ չունի և պարտադիր չէ ԱՄՆ նախագահի համար, բայց ունի մեծ խորհրդանշական և միջազգային նշանակություն։

Կոնգրեսի կողմից այս բանաձևի քննարկումը կտրուկ հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում, և անցած ուրբաթ Ջ. Բուշի հետ ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը զգուշացրել է ԱՄՆ նախագահին Կոնգրեսի այս քայլի բացասական հետևանքների մասին՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների համար։ Նմանատիպ նախազգուշացումներ ԱՄՆ կառավարությանն իր նամակում արել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը հայտարարել է «լուրջ խնդիրների» մասին՝ բանաձևի դրական քվեարկության դեպքում։

Չորեքշաբթի «Վաշինգտոն Փոստ» թերթը, հղում անելով թուրք քաղաքական գործիչներին, տեղեկացրել էր, որ բանաձևի դրական քվեարկության դեպքում Թուրքիան կարող է զրկել ԱՄՆ-ին թուրքական Ինժիրլիկ ռազմաօդային բազա մուտքի իրավունքից, որը կարևոր դեր է խաղում Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ավիացիայի կողմից տարվող ռազմական գործողություններում։ Բացի այդ, ի պատասխան՝ Թուրքիայի խորհրդարանը կարող է հանել բոլոր սահմանափակումները և թույլատրել թուրքական զինված ուժերի ներխուժումը Իրաքի հյուսիս՝ քուրդ անջատողականներին հարված հասցնելու համար։

Այսօրվա քվեարկության հետ կապված՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնական նախազգուշացում է տարածել այդ երկրում գտնվող ամերիկացի բոլոր քաղաքացիների համար, որում զգուշացրել է «Թուրքիայի ողջ տարածքում ցույցերի և հակաամերիկայնության արտահայտման այլ միջոցների տեսքով ռեակցիայի» վտանգի մասին։

Նախազգուշացնելով, որ «ցույցերը կարող են սկսվել հանձնաժողովում քվեարկությունից անմիջապես հետո»՝ դեսպանատունը տեղեկացրել է այն մասին, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս Թուրքիայում գտնվող ամերիկացի քաղաքացիներին՝ լինել աչալուրջ և խուսափել նման ցույցերի անցկացման վայրերից։ Վերջին օրերին Բուշի վարչակազմը բոլոր մակարդակներում բազմաթիվ անգամ ելույթ էր ունենում Կոնգրեսի կողմից՝ թուրքական կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացրած գործողությունները ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևի ընդունման դեմ՝ զգուշացնելով օրենսդիրներին, որ դա բացասաբար կանրադառնա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վրա։

ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նախօրեին նամակներ են ուղղել Կոնգրես, որոնցում ընդգծել են, որ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը «էական վտանգի կենթարկի ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը»։

Բանաձևը չընդունելու մասին կոչեր պարունակող համատեղ նամակ են ուղարկել  Կոնգրես նաև ԱՄՆ ութ նախկին պետքարտուղարներ, այդ թվում՝ Հենրի Քիսինջերը, Քոլին Փաուելը, Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը և այլոք։

Անցած տարիներին նման բանաձևերն արդեն մի քանի անգամ հաստատվել են այդ հանձնաժողովի կողմից, և հարցի ողջ պատմության ընթացքում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը ողջ կազմով ներկայացուցիչների պալատում երկու անգամ դրվել է քվեարկության, սակայն ոչ մի անգամ չի հավաքել անհրաժեշտ քանակով ձայներ։

Բանաձևը նման տեսքով առաջին անգամ է վայելում ներկայացուցիչների պալատի կազմի ավելի քան կեսի աջակցությունը, ինչը գործնականորեն երաշխավորում է նրա հաստատումը, եթե այն դրվի ողջ կազմով պալատի նիստի քվեարկությանը։

Հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ ելույթ ունենալով բանաձևի ընդունման դեմ՝ հանրապետական-կոնգրեսական Դեն Բարթոնը հիշեցրեց, որ անցյալ տարի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից նմանօրինակ բանաձևի ընդունումից հետո Թուրքիան խզեց Ֆրանսիայի հետ ունեցած երկկողմ ռազմական և ռազմա-տեխնիկական բոլոր կապերը։

Զգուշացնելով  Իրաքում և նավթի տեղափոխման գլխավոր երթուղիներում անվտանգության ապահովման ոլորտում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական հարաբերությունների վատացման վտանգի մասին՝ Բարթոնը հայտարարեց, որ «բախտախաղի է դրված Մերձավոր Արևելքի անվտանգությունը»։

Չորեքշաբթի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, որ նման բանաձևի ընդունումը կվտանգի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական շահերը, քանի որ Թուրքիայում գտնվող բազաների միջոցով ռազմատրանսպորտային ինքնաթիռներով մատակարարվում է ողջ ռազմական բեռի մինչև 70 և վառելիքի մինչև 30 տոկոսը, որոնք նախատեսված են Իրաքում գտնվող ԱՄՆ զինված ուժերի համար։

Նիստում իր ելույթի ժամանակ բանաձևին կողմ քվեարկած դեմոկրատ-կոնգրեսմեն Ջեյմս Կոստան կոչ է արել չողբերգականացնել իրավիճակը Թուրքիայի կողմից արվող սպառնալիքների շուրջ, և այդ առումով բերել է Ռուսաստանի օրինակը։

«Այն բանից հետո, երբ 1995 թ.-ին Ռուսաստանն ընդունեց (թուրքերի գործած) ցեղասպանությունը, Թուրքիայի հետ նրա առևտուրն աճեց 351 տոկոսով», - ասել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: