486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
13:24
11 Հոկտեմբերի 2007

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Ջորջ Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։

Բանաձևը հաստատվեց 27 կողմ և 21 դեմ ձայներով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

«Կոնգրեսը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ամենամյա նախագահական ուղերձում, որով նա հանդես է գալիս ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մեկուկես միլիոն հայերի համակարգված և կանխամտածված ոչնչացումը հստակ բնութագրել որպես ցեղասպանություն»,- ասվում է հաստատված փաստաթղթի տեքստում։

Ելույթ ունենալով հանձնաժողովի նիստից երեք ժամ առաջ՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կոչ է արել կոնգրեսմեններին՝ բանաձևին դեմ քվեարկել։

«Մենք բոլորս խորապես ցավում ենք հայ ժողովրդի` 1915 թ.-ին սկսված ողբերգական տառապանքների համար, սակայն այս բանաձևը ճիշտ պատասխան չէ պատմությանը պատկանող զանգվածային սպանություններին, և դրա ընդունումը հսկայական վնաս կհասցնի ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցների հետ մեր հարաբերություններին և ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմին», - հայտարարել է Ջ. Բուշը։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի՝ ԱՄՆ-ի հայկական համայնքի խոշորագուն կազմակերպության տվյալներով, իր նախընտրական արշավի ժամանակ Ջ. Բուշը խոստացել էր հրապարակայնորեն ընդունել Հայոց Ցեղասպանությունը, սակայն դառնալով նախագահ՝ նա իր խոստումը չէր կատարել։

Բանաձևի համահեղինակների կարգավիճակում են 226 կոնգրեսականներ, ինչը բավարար է՝ պալատի նիստում այն անցկացնելու համար։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր մամուլի քարտուղարի միջոցով արդեն հայտարարել էր, որ բանաձևը քննարկման կդնի Կոնգրեսի ընթացիկ նստաշրջանի ընթացքում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական քվեարկության դեպքում։

«Հայոց Ցեղասպանությունը կազմակերպվել և իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից՝ 1915-1923թթ.-ին, ինչի հետևանքով գրեթե 2 միլիոն հայ ենթարկվել է արտագաղթի, որոնցից 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվել են, իսկ 500 հազար ողջ մնացածները դուրս են շպրտվել իրենց տներից, ինչը հանգեցրել է իրենց պատմական հայրենիքում, որտեղ նրանք բնակվել են ավելի քան 2,5 հազար տարի, հայերի բնակության դադարեցմանը», - ասվում է հանձնաժողովի  հաստատած փաստաթղթում։

Փաստաթղթում հիշեցվում է այն մասին, որ «1915 թ. մայիսի 24-ին դաշնակից ուժերը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, ելույթ են ունեցել համատեղ հայտարարությամբ՝ հստակ և պատմության մեջ առաջին անգամ մեղադրելով մեկ այլ կառավարության՝ «մարդկության դեմ հանցագործություն» կատարելու մեջ»։

Բանաձևում տեղեկացվում է, որ Օսմանյան կայսրության կողմից Հայոց Ցեղասպանության փաստաթղթային հաստատումը գոյություն ունի Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վատիկանի և այլ երկրների պետական արխիվներում։

Բանաձևը հանձնարարական բնույթ ունի, իրավաբանական ուժ չունի և պարտադիր չէ ԱՄՆ նախագահի համար, բայց ունի մեծ խորհրդանշական և միջազգային նշանակություն։

Կոնգրեսի կողմից այս բանաձևի քննարկումը կտրուկ հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում, և անցած ուրբաթ Ջ. Բուշի հետ ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը զգուշացրել է ԱՄՆ նախագահին Կոնգրեսի այս քայլի բացասական հետևանքների մասին՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների համար։ Նմանատիպ նախազգուշացումներ ԱՄՆ կառավարությանն իր նամակում արել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը հայտարարել է «լուրջ խնդիրների» մասին՝ բանաձևի դրական քվեարկության դեպքում։

Չորեքշաբթի «Վաշինգտոն Փոստ» թերթը, հղում անելով թուրք քաղաքական գործիչներին, տեղեկացրել էր, որ բանաձևի դրական քվեարկության դեպքում Թուրքիան կարող է զրկել ԱՄՆ-ին թուրքական Ինժիրլիկ ռազմաօդային բազա մուտքի իրավունքից, որը կարևոր դեր է խաղում Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ավիացիայի կողմից տարվող ռազմական գործողություններում։ Բացի այդ, ի պատասխան՝ Թուրքիայի խորհրդարանը կարող է հանել բոլոր սահմանափակումները և թույլատրել թուրքական զինված ուժերի ներխուժումը Իրաքի հյուսիս՝ քուրդ անջատողականներին հարված հասցնելու համար։

Այսօրվա քվեարկության հետ կապված՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնական նախազգուշացում է տարածել այդ երկրում գտնվող ամերիկացի բոլոր քաղաքացիների համար, որում զգուշացրել է «Թուրքիայի ողջ տարածքում ցույցերի և հակաամերիկայնության արտահայտման այլ միջոցների տեսքով ռեակցիայի» վտանգի մասին։

Նախազգուշացնելով, որ «ցույցերը կարող են սկսվել հանձնաժողովում քվեարկությունից անմիջապես հետո»՝ դեսպանատունը տեղեկացրել է այն մասին, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս Թուրքիայում գտնվող ամերիկացի քաղաքացիներին՝ լինել աչալուրջ և խուսափել նման ցույցերի անցկացման վայրերից։

Վերջին օրերին Բուշի վարչակազմը բոլոր մակարդակներում բազմաթիվ անգամ ելույթ էր ունենում Կոնգրեսի կողմից՝ թուրքական կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացրած գործողությունները ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևի ընդունման դեմ՝ զգուշացնելով օրենսդիրներին, որ դա բացասաբար կանրադառնա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վրա։

ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նախօրեին նամակներ են ուղղել Կոնգրես, որոնցում ընդգծել են, որ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը «էական վտանգի կենթարկի ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը»։

Բանաձևը չընդունելու մասին կոչեր պարունակող համատեղ նամակ են ուղարկել  Կոնգրես նաև ԱՄՆ ութ նախկին պետքարտուղարներ, այդ թվում՝ Հենրի Քիսինջերը, Քոլին Փաուելը, Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը և այլոք։

Անցած տարիներին նման բանաձևերն արդեն մի քանի անգամ հաստատվել են այդ հանձնաժողովի կողմից, և հարցի ողջ պատմության ընթացքում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը ողջ կազմով ներկայացուցիչների պալատում երկու անգամ դրվել է քվեարկության, սակայն ոչ մի անգամ չի հավաքել անհրաժեշտ քանակով ձայներ։

Բանաձևը նման տեսքով առաջին անգամ է վայելում ներկայացուցիչների պալատի կազմի ավելի քան կեսի աջակցությունը, ինչը գործնականորեն երաշխավորում է նրա հաստատումը, եթե այն դրվի ողջ կազմով պալատի նիստի քվեարկությանը։

Հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ ելույթ ունենալով բանաձևի ընդունման դեմ՝ հանրապետական-կոնգրեսական Դեն Բարթոնը հիշեցրեց, որ անցյալ տարի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից նմանօրինակ բանաձևի ընդունումից հետո Թուրքիան խզեց Ֆրանսիայի հետ ունեցած երկկողմ ռազմական և ռազմա-տեխնիկական բոլոր կապերը։

Զգուշացնելով  Իրաքում և նավթի տեղափոխման գլխավոր երթուղիներում անվտանգության ապահովման ոլորտում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական հարաբերությունների վատացման վտանգի մասին՝ Բարթոնը հայտարարեց, որ «բախտախաղի է դրված Մերձավոր Արևելքի անվտանգությունը»։

Չորեքշաբթի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, որ նման բանաձևի ընդունումը կվտանգի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական շահերը, քանի որ Թուրքիայում գտնվող բազաների միջոցով ռազմատրանսպորտային ինքնաթիռներով մատակարարվում է ողջ ռազմական բեռի մինչև 70 և վառելիքի մինչև 30 տոկոսը, որոնք նախատեսված են Իրաքում գտնվող ԱՄՆ զինված ուժերի համար։

Նիստում իր ելույթի ժամանակ բանաձևին կողմ քվեարկած դեմոկրատ-կոնգրեսմեն Ջեյմս Կոստան կոչ է արել չողբերգականացնել իրավիճակը Թուրքիայի կողմից արվող սպառնալիքների շուրջ, և այդ առումով բերել է Ռուսաստանի օրինակը։

«Այն բանից հետո, երբ 1995 թ.-ին Ռուսաստանն ընդունեց (թուրքերի գործած) ցեղասպանությունը, Թուրքիայի հետ նրա առևտուրն աճեց 351 տոկոսով», - ասել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: