484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիային. PostEurop
12:17
11 Հոկտեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը անդամակցության դիմում է ներկայացրել՝ Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիային.  «ՓոստԵվրոպ» (PostEurop),-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունից:

«ՓոստԵվրոպ» ընկերության նախագահ Բերնարդ Դամիենսին անդամակցության դիմումը ներկայացրել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հանս Բոոնը և Հայաստանի Զարգացման Գործակալության  տնօրեն Տիգրան Դավթյանը, որոնք  Բրյուսելում են՝ ՀՀ կառավարության պատվիրակության` Բելգիա կատարած այցի շրջանակում։

«Հայփոստը ձգտում է անդամակցել «ՓոստԵվրոպին»՝ փոստային և ֆինանսական ծառայություններ ապահովող համաշխարհային մակարդակի բարձր առաջադիմությամբ ընկերություն դառնալու նպատակով»,-ընդգծել են մամուլի ծառայությունից։

«Երբ Հայփոստը դառնա «ՓոստԵվրոպի» պաշտոնական ազգային ներկայացուցիչ, նրա շահերը կարող են ներկայացվել այդ հեղինակավոր եվրոպական կառույցի կողմից: Հետապնդելով կանոնակարգող, սոցիալական, գործառնական և շուկայական զարգացման ուղղություններ, «ՓոստԵվրոպը» ունի իր ազդեցությունը Եվրոպական փոստային հատվածի վրա»,- հայտարարել է Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը:

«ՓոստԵվրոպը» 43 եվրոպական փոստային օպերատորների ասոցացիա է, որը ստեղծված է օպտիմալացնելու փոստային գործառույթներն ու փոստային ծառայությունները Եվրոպայում, ինչպես նաև ամրապնդելու համագործակցությունը ասոցացիայի անդամների միջև: 

Հայփոստ ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: Ընկերությունն ունի 4 հազար աշխատակից։

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ.  նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերոությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամանակով երկարացնելու իրավունքով։

«Haypost Trust Management» -ը (Ամստերդամ, Նիդեռլանդներ) հիմնվել է հատուկ վստահված կառավարման իրականացման համար։ Ընկերությունը համագործակցում է Post Finance International-ի հետ, որը մասնագիտանում է զարգացող երկրներում փոստի և փոստային ծառայությունների բարեփոխումների հարցերում։ --0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։